«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Առա՛ջ ընթացիր

Առա՛ջ ընթացիր
27.03.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 27

Հանգստացի՛ր Իմ մեջ, միանգամայն հանդարտ՝ սիրույս մեջ, և զորացած՝ ուժիս մեջ:

Մտածի՛ր միայն, թե ինչ է նշանակում տիրացած լինել մի ուժի, որ ավելի մեծ է, քան երկրավոր որևէ զորություն, մի իշխանության, որ ավելի մեծ է և ընդունակ, քան որևէ երկրային թագավորի ունեցվածքը:

Ոչ մի գյուտ, ոչ մի էլեկտրական ու մագնիսական ուժ, ոչ էլ ոսկին կարող են կատարել մեկ միլիոներորդ մասը այն բանի, որ դու կարող ես անել իմ հոգու ուժով:

Առա՛ջ գնա, դու դեռ հազիվ ես սկսել նոր կյանքը:

Մշտապես ուրախ լինելը քո նշանաբանը թող լինի:

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ