ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Սիրո ընծայաբերումը

Սիրո ընծայաբերումը
31.03.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 31

Ես եմ ձեր Տերը, սիրող ու բարեգութ Տերը: Հանգստացեք Իմ սիրո մեջ և քայլեք Իմ ճանապարհով:

Յուրաքանչյուր շաբաթ առաջընթացի մի հրաշալի ժամանակաշրջան է ձեզ համար, հարատև վերընթացի մի ժամանակ:

Այս բանը կարող է և դուք չտեսնեք, բայց Ես արտաքին երևույթներից ելնելով չէ, որ դատում եմ, Ես սրտին եմ նայում, իսկ ձեր սրտում` Իմ կամքը կատարելու միակամ ու հաստատուն ցանկություն եմ տեսնում:

Պարզ նվերը, որ տրվում է ձեզ մի տղայի կամ որևէ մեկի կողմից` ձեզ հաճույք պատճառելու կամ իր սերը ցույց տալու համար, ավելի ընդունելի չէ՞ ձեզ համար, քան մեծարժեք նվերները ձեզ չսիրողների:

Նշանակում է, եթե անգամ դուք մտածեք, թե ձեր ջանքերը հնանալով ապարդյուն են դարձել, սակայն Ես այլ կերպ եմ նայում, Ես ընդունում եմ այն իբրև սիրո ընծայաբերում:

Քա՛ջ եղեք, ի՛մ Զավակներ:

Երբ մեկը վերձիգ բլուր է մագլցում, ավելի շատ գիտակցում է անդադար գայթող իր ոտքերի թուլությունը, քան վեհությունը տեսարանի, չզգալով անգամ իր վեր բարձրանալը:

Ձեր ընթացքը մի՛ կասեցրեք, սիրե՛ք ու շարունակ ուրա՛խ եղեք:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ