«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Արցախը նրանց քիչ էր, հիմա էլ սկսել են «սահմանազատել» Հայաստանը

Արցախը նրանց քիչ էր, հիմա էլ սկսել են «սահմանազատել» Հայաստանը
03.04.2024 | 07:39

2016 թվականի ապրիլի տապալված բլիցկրիգից հետո Ադրբեջանի իշխանությունները, Թուրքիայի օժանդակությամբ, Հայաստանի տարածքում գործող տարբեր կործանարար հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների միջոցով, սկսեցին նախապատրաստել պետական հեղաշրջում, որը Հայաստանում հայտնի դարձավ որպես «Թավշյա հեղափոխություն»:

Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ ուժով փոխել Արցախի շուրջ ստեղծված ստատուս քվոն՝ Երևանում և Ստեփանակերտում պրագմատիկ և ազգային ուղղվածություն ունեցող ռազմաքաղաքական ղեկավարության առկայության դեպքում։ Ի դեպ, ստատուս քվոն, որը գործում էր մինչև 2020 թվականի սեպտեմբերը, հաստատվել էր 1990-ականների սկզբին, երբ Բաքվի ագրեսիվ հարձակումները Ստեփանակերտի դեմ հանգեցրին ադրբեջանական զորքերի ջախջախմանը և Լեռնային Ղարաբաղի շուրջ, այսպես կոչված, «Անվտանգության գոտու» ձևավորմանը, որը բաղկացած էր պատմական հայկական տարածքներից։ Սակայն 2018-ին, Ալիևի և Էրդոհանի օգնությամբ, Հայաստանում իշխանության եկան բացահայտ դավաճաններ, վախկոտներ և պոպուլիստներ, ովքեր զբաղված են միայն Հայաստանի տարածքների հանձնումով ու հայկական պետության անվտանգությունը վտանգող արկածախնդիր արտաքին քաղաքականություն վարելով։

Արցախը նրանց քիչ էր, հիմա էլ սկսել են «սահմանազատել» Տավուշը, հետո «կսահմանազատեն» Գեղարքունիքը, Վայոց Ձորը, Սյունիքը, Արարատը։ Նույնիսկ Փաշինյանի կուսակիցները չգիտեն, թե ի վերջո ինչ կմնա Հայաստանից Փաշինյանի օրոք, այսպես կոչված, «սահմանազատումից» հետո։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1884

Մեկնաբանություններ