«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Սրտի թարգմանը

Սրտի թարգմանը
05.04.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 5

Հանգստացե՛ք Ինձ մոտ:

Իրիկնային այս խաղաղ ժամը հատկացրեք Ինձ հետ լինելու համար միայն:

Չկարծեք, թե սխալմունք կա, եթե խնդրեմ ձեզ, որ երբեմն միասին, այդպես հանգիստ սպասեք Իմ ներկայությանը:

Ես ձեզ հետ եմ:

Ես ձեզ հետ եմ ոչ միայն առանձնության այս ժամերին, այլ` ամե՛ն ժամանակ:

Կարողացեք գիտակցել Իմ ներկայությունը:

Աշխարհում դրանից ավելի մեծ ուրախություն չկա:

Ես եմ սրտի թարգմանը: Նույնիսկ շատ մտերիմ հոգիներ իրենց բնության մեջ ունեն ծածուկ բաներ, որ խնամքով թաքցնում են իրարից, բայց երբ Ես նրանց կյանքի մեջ եմ մտնում ու Իմ մշտական հսկումի տակ պահում նրանց, այդ ժամանակ արդեն, ամեն մեկի թաքցրած խորհուրդը հայտնի եմ դարձնում մյուսին:

Առհասարակ բոլոր հոգիները տարբեր են իրարից. միայն Ես Եմ, որ կատարելապես հասկանում եմ յուրաքանչյուրի լեզուն և թարգմանի դեր կատարում երկուսի միջև:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ