«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Գողգոթա

Գողգոթա
07.04.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 7

Խաչի վրա Իմ մարմնի մահվանից հետո, ինչպես կեղևից ազատվելուց հետո կյանք ունեցող սերմից, նոր կյանք է բխում, որ Իմ նվերն է այն բոլոր մարդկանց, որ ընդունում են այն: Մեռցրու՛ Ինձ հետ «ես»-ին ու այն ժամանակ կճանաչես զատկական հարության հրաշափառ ուրախությունը:
Հարուցյալ մի կյանք այնքան հրճվալից ու ազատ քոնը կարող է լինել:
Մարիամ Մագդաղենացին այդ զատկական առավոտին թողեց տունը, ազգականներին, բարեկամներին և ամեն ինչ՝ Ինձ փնտրելու համար: ՈՒ նրա փնտրտուքը չվերջացավ, մինչև որ «Մարիամ» կանչին հաջորդեց ուրախ, հաղթական ու հափշտակիչ «Ռաբունի» աղաղակը:
Նույնը կարող է լինել ձեզանից յուրաքանչյուրի համար: Ձեզ ասվում է նաև թաղված Քրիստոսի մասին: Փնտրեցե՛ք, մինչև երես առ երես հանդիպեք Ինձ: ՈՒ ձեր անունը Իմ կողմից արտաբերվելուն կհաջորդի ձեր հրճվալից «Ռաբունին»:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ