Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-6

Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-6
11.04.2024 | 17:11

Իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկներին՝ սա հաղորդում է հանցագործության մասին

(սկիզբը` այստեղ )

«Իսկ ե՞րբ է սպասելի պատերազմը: Այն արդեն թակում է մեր դռները…». այս տողերով էինք ավարտել հոդվածաշարի նախորդած մասը: Բաց աղբյուրներում հրապարակված տասնյակ տեղեկություններ վկայում, առնվազն հուշում են, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի, ընդ որում, դատելով ամենից, ոչ թե տեղային, այլ լայնամասշտաբ պատերազմի:

Ադրբեջանի կողմից պատերազմի նախապատրաստման հարցում համոզվելու համար բավական է ծանոթանալ Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածի թեկուզ միայն վերջին մոտ 10 օրվա համապատասխան պաշտոնական հաղորդագրություններին: Դրանց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://www.mil.am/hy/news/12066 , https://www.mil.am/hy/news/12068, https://www.mil.am/hy/news/12069 , https://www.mil.am/hy/news/12072 , https://www.mil.am/hy/news/12075, https://www.mil.am/hy/news/12076 , https://www.mil.am/hy/news/12079 , https://www.mil.am/hy/news/12081 , https://www.mil.am/hy/news/12082 , https://www.mil.am/hy/news/12083 ,

Ինչպես ակնհայտ է, վերոնշյալ հաղորդագրությունների մի մասով հերքվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած և, ընդգծում ենք, Հայաստանի նկատմամբ իր առաջիկա ագրեսիան արդարացնելու համար տեղեկատվական հենք նախապատրաստելու նպատակն ունեցող հաղորդագրությունները (ապատեղեկատվությունները), իսկ մյուս մասը հայկական դիրքերի ու բնակավայրերին ուղղված Ադրբեջանի ԶՈՒ կրակոցների մասին են:

«Տներից մեկի պատուհանի վրա կրակել են մեծ տրամաչափի զենքով ու հենց պատուհանի տակ քնած երեխա է եղել՝ հրաշքով փրկվել է, բան չի պատահել… Բարեբախտաբար վիրավորներ չկան: Տները շատ վնասվել են, բայց մարդկային վնասներ չեն եղել»,- նկատի ունենալով Ադրբեջանի ԶՈՒ ապրիլի 5- ի, լույս 6-ի գիշերվա կրակոցները, «Հրապարակ»- ի հետ զրույցում տեղեկացրել է Տավուշի մարզի Մովսես սահմանամերձ գյուղի նախկին գյուղապետ Զավեն Պապյանը։

Թշնամին Մովսեսի վրա կրակ է բացել ինքնաձիգներից, մեծ տրամաչափի զենքից՝ ԴՇԿ, նաև՝ դիպուկահար զենքերից՝ ՍՊՎԴ, «սև նետ»:

Մովսես վարչական շրջանի ներկայիս ղեկավար Արմեն Փոլադյանը NEWS-ի հետ զրույցում ասել է, որ կրակը թիրախային է եղել, ուղիղ նշանառության տակ են առել գյուղը, տարբեր թաղամասերում են կրակոցներ եղել, գերեզմանոցն է ուղիղ թիրախի տակ եղել կրակահերթերով ու մեծ տրամաչափի զենքերով:

«Կրակոցները սկսել են ապրիլի 5-ին՝ 21:00-ի կողմերը և ավարտվել ապրիլի 6-ի առավոտյան 05:30-ին,- տեղեկացրել է Պապյանը։- Կրակել են տարբեր չափի զինատեսակներից, հիմնականում 22 միլիմետրանոց զենքից, ավտոմատի մանր կրակոցներ էլ են եղել: Նախնական տվյալներով՝ բնակիչներից ահազանգով, 6 տուն է վնասվել, 2 գերեզմանաքար:

Բայց հնարավոր է, որ այդ թիվն ավելանա, որովհետև տներ կան, որոնց տերերն այստեղ չեն: Ես չեմ հասցրել ամբողջը նայել» (https://www.youtube.com/watch?v=Ne-tA6s9imo&t=6s ):

Հավելենք, որ ըստ Հայաստանի ՆԳՆ հաղորդագրության, Ներքին Կարմիրաղբյուր գյուղում էլ քաղաքացիական մեքենա է վնասվել: Բարեբախտաբար, զոհեր չենք ունեցել:

«Ես չեմ բացառում, որ Ադրբեջանն այս անգամ նաև լայնամասշտաբ հարձակման գնա, որ միանգամից խնդիրը լուծի,- «Ազգային ժողով» կոչվածում ապրիլի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Լոկալ բախումների ընթացքում միշտ հասել է ինչ- որ լոկալ արդյունքների, բայց այս անգամ, կարծում եմ, որ իրենց նպատակը շատ ավելի գլոբալ է, և այդ գլոբալ խնդիրը լուծելու համար մենք ինքներս պատերազմով այդ հարցը լուծելու պարարտ հող ենք ստեղծել։ Երբ մենք ասում ենք, որ այդ տարածքներն իրենցն են, արդեն հրավիրում ենք, որ այդ տարածքներ մտնեն ցանկացած եղանակով, այդ թվում նաև՝ զորքով»:

Նշելով, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակն է Հայաստանը բերել այն վիճակի, որ անգամ իր նվազագույն շահերը պաշտպանելու որևէ կարողություն անգամ չունենա, Ռուստամյանը հավելել է. «Նրանք հստակ ծրագիր են դրել՝ չեզոքացնել հայկական գործոնը տարածաշրջանում»:

Այո՛, հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունում երբեք չեն եղել Աշաղը Աքսիպարա, Բաղանիս- Այրում (իրականում, ինչպես ադրբեջանցիներն են ասում, Աշաղը Ասկիպարա, այսինքն՝ Ներքին Ոսկեպար, նախկին Բաղանիս) անունով ու խնդրո առարկա մյուս գյուղերը, դրանք, դրանց տարածքներն Ադրբեջանինն են, Նիկոլ հայադավը և իր ոհմակն ադրբեջանցիներին արդեն իսկ հրավիրում են, որ այդ տարածքներ մտնեն ցանկացած եղանակով, այդ թվում նաև՝ զորքով, այսինքն՝ նոր պատերազմի քարտ-բլանշ են տվել Բաքվին: Այդ առումով, ինչպես արդեն նշել ենք , Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հայտարարություններից մեկը մարտի 31- ին էր, Արտաշատում:

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում միմյանց են հաջորդում տարբեր մարզերում Հայաստան- Ադրբեջան սահմանի և շփման գծի մոտ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների, զենքերի և ռազմական տեխնիկայի շարժի, մեծաքանակ կուտակման մասին տեղեկությունները (օրինակ՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=1418265632392867&id=100026283319746&rdid=bC4IgN2ElOHAgBTq ) և տեսանյութերը (օրինակ՝ https://www.facebook.com/100078326984949/videos/830525475526923 ):

Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը Ոսկեպարում մարտի

22- ին տեղեկացրել է , որ նկատի ունենալով Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, Ալիևը մարտի 17- ին հայտարարել է՝ «Անհապաղ 4 գյուղը տալիս ես, որովհետև ես թքած ունեմ քարտեզների վրա, փաստերի վրա, որովհետև դու խոսք ես տվել: Եվ դու դա խոսք ես տվել մինչև երբ որ գնացիր Ղարաբաղ, հլը Ղարաբաղն էլ հայտարարեցիր Հայաստան»:

«Այսինքն,- շարունակելով իր խոսքը, բացատրել է Բագրատյանը,- երբ որ էդ մարդը հայտարարում էր Ղարաբաղում, որ սա Հայաստան է և վերջ, կեղծում էր, էդ մարդը մինչև էդ տվել էր, խոսք էր տվել, հասկանու՞մ եք…»:

«Ալիևը կրակելու է բոլոր ուղղություններով՝ Տավուշից մինչև Նախիջևան». Այս մասին 168. TV-ի եթերում ապրիլի 8- ին հայտարարել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

Ի վերջո, Նիկոլն ինքն էլ մարտի 18- ին բավական հստակ հայտնել է , որ Ադրբեջանն, ուր որ է, «պատերազմ է սկսելու», ու նույնիսկ լկտիաբար հավելել՝ «ես գիտեմ ինչ է լինելու էդ պատերազմի վերջում», այդպիսով ակնարկելով Հայաստանի և հայերիս առնվազն պարտությունը, քանի որ, ամենայն հավանականությամբ, մտադիր է կրկնել 44- օրյայից հայտնի պետական դավաճանության (https://livenews.am/press/2021/140996/08/23/00/ , https://www.facebook.com/reel/266899596503756 ) բազմաթիվ դրվագներով հատկանշվող պարտվողական պատերազմ վարելու սցենարը, ինչի համար իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկների կողմից առ այսօր պատասխանատվության չի կանչվել:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին հայտարարել է նաև Արտաշատում մարտի 31- ին:

Ավելի վաղ «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն էր հայտարարել . «մինչև թուղթը չլինի, մինչև երաշխավորը չլինի, անընդհատ մտահոգիչ բան ենք տեսնում, անընդհատ սպասում ենք պատերազմի», «պետք է պատրաստ լինենք, որ ամեն րոպե հարձակում կարող է լինել»:

Իր ոհմակի հետ միասին Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու քարտ բլանշ տալով, սադրելով ու նախապատրաստելով պատերազմը, Նիկոլը հիմա էլ հայտարարել է, որ երկրի անվտանգությունը վտանգված է և ինքը անվտանգության երաշխավորը չէ, այսինքն, ինչպես ասում են նման դեպքերում, ձեռքերը լվացել, քաշվել է մի կողմ:

Հաջորդիվ նորանոր փաստեր կհրապարակենք, թե Նիկոլն ինչպես է սադրում, նախապատրաստում Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, և Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածի (իրականում՝ Նիկոլի կամ թշնամու անվտանգության ծառայություն) հանցավոր անգործության, թողտվության պայմաններում, իր ոհմակի հետ միասին, նորանոր հարվածներ հասցնում Հայաստանի ազգային անվտանգությանը:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ