Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Հայաստանը ունի այսօրվա իրավիճակից դուրս գալու և դեպի ապագա քայլելու մեկ ելք

Հայաստանը ունի այսօրվա իրավիճակից դուրս գալու և դեպի ապագա քայլելու մեկ ելք
12.04.2024 | 15:46

Պառակտվա՞ծ է արդյոք հասարակական, քաղաքական դաշտը Հայաստանում։

Ոչ, այն բավականին միասնական է։ Ամենակարևոր հարցում կա 99.99%-ոց միասնականություն և կոնսենսուս` չապստամբել Արևմուտքի դեմ։

Հայաստանում չկա Արևմու՞տք, թե՞ Ռուսաստան լայն քննարկվող դիլեմա։ Հայաստանի հասարակական, քաղաքական դաշտն ընտրել է և ընտրում է Արևմուտքը։

Արևմուտքի դեմ չապստամբելն արդեն իսկ ընտրություն է դեպի Արևմուտք։ Նույնիսկ Արևմուտքի կազմակերպած վերջին տարիների աղետալի գործընթացների հետևանքով բանտում հայտնված ընդդիմադիրներն իրենց անվանում են Արևմուտքի ստեղծած տերմինով` քաղբանտարկյալներ։ Այսինքն, անուղղակի խաղում են Արևմուտքի գծած խաղի կանոններով։

Ասել եմ և ասում եմ՝ հավաքական Հայաստանը ունի այսօրվա իրավիճակից դուրս գալու և դեպի ապագա քայլելու մեկ ելք` բարձրացնել գլուխը, տեսնել Ռուսաստանի նախագահի կողմից պաշտոնապես բարձրացված ազգային-ազատագրական պայքարի դրոշը և Ռուսաստանի գլխավորությամբ միանալ Արևմուտքի գաղութատիրական լծի դեմ մղվող ազգային-ազատագրական պայքարին։

Ընդ որում, այդ պայքարը գաղափարախոսական է և ամբողջովին ապակենտրոն։ Բոլորովին պարտադիր չի, որ կազմակերպչական առումով բոլորը մտնեն մեկ կազմակերպության տանիքի տակ։ Ամեն մեկն աշխատում է իր տեղում` երբեմն միասնական գործելու անհրաժեշտությամբ։

Հակառակ դեպքում, Արևմուտքն անարգել շարունակելու է իրականացնել իր քաղաքականությունը Հայաստանում` չվախենալով իր դեմ լայն հասարակական կարծիքից։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 2354

Մեկնաբանություններ