Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Հզորների խաղին խառնվելը կարող է ունենալ կատաստրոֆիկ հետևանքներ

Հզորների խաղին խառնվելը կարող է ունենալ կատաստրոֆիկ հետևանքներ
13.04.2024 | 14:35

Եթե փորձում ենք տրամաբանորեն վերլուծել ու հասկանալ մերոնց կողմից գեներացված բազմաթիվ աշխարհացունց պլաններն ու առաջարկները, ապա դրանց բոլորի տակ ընկած է մի պարզ միտք, այն է՝ մենք մեր թիկունքում չունենք որևէ տեսակի հզորություն՝ փողի, իշխանության, որևէ տեսակի ռեսուրսի կամ որևէ օտար հզորի տեսքով, բայց մենք կարող ենք շատ բան անել։

Ըստ որում, նման բանը կարող է մոտիվացվել տարբեր նպատակներով՝ սկսած ամենասուրբ հայրենասիրական ու իդեալիստական նկատառումներից, մինչև որևէ կերպ երևալու ու մեյդան ընկնելու ձգտումները։

Մյուս կողմից էլ, ինչպես ցույց է տալիս կյանքը, առանց որևէ լուրջ ռեսուրսի, ինֆորմացիայի ու փորձի հզորների խաղին միամտորեն խառնվելը կարող է ունենալ կատաստրոֆիկ հետևանքներ։

Հզոր դաշնակից ունենալը չի նշանակում, որ քո արած ամեն մի անմիտ քայլից հետո նա պետք է վազի ու քո շահերը պաշտպանի, շահեր, որ դու ինքդ էլ կարգին չես հասկանում, թե ինչ են դրանք։

Հզոր դաշնակիցը ունի մի բան, որը քեզ թույլ չի տալիս անել անմիտ քայլեր, այն է՝ ինֆորմացիա, որն ամենակարևորն ու թանկն է աշխարհում և հաճախ էլ՝ անկապների խելքի բանը չէ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3216

Մեկնաբանություններ