«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Անբավարարվածության զգացում երբե՛ք մի ունեցեք

Անբավարարվածության զգացում երբե՛ք մի ունեցեք
15.04.2024 | 00:08

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 15

Հնազանդվեք Իմ հրամաններին, նրանք աստիճաններն են այն բարձունքի, որ ձեզ հաղթության են տանում:
Ինչ էլ որ պատահի, հանգիստ ու անխռով եղեք, ոչ մի բանից մի խառնվեք իրար:
Լռությանը վերադարձեք` վերստիին ձեռք բերելու համար խաթարված խաղաղությունը, երբ կորցրել եք այն թեկուզ մի կարճ ժամանակով: Այդպես վարվելով` ավելի մեծ արդյունքի կհասնեք, քան մի ամբողջ օրվա թափած ջանքով: Ամեն դեպքում, ամեն ինչի գնով դուք ձեզ հանգիստ պահեք: Ես` ձեր Փրկիչը, մարդու տեսածի պես չեմ տեսնում:
Երբեք անբավարարվածություն մի ունեցեք որևէ մի գործի համար: Այստեղ ամեն գործ կատարվում է Իմ Հոգու զորությամբ, որը կարող է իրականանալ ամենահեզերի ու խոնարհների միջոցով: Իմ Հոգու ուզածն է, որ լինեն չխցանված խողովակներ: Ազատագրվեցեք ձեր «ես»-ից, և ամեն ինչ լավ կլինի:
Աղոթեք ամեն ինչի համար, բայց երբեմն ձեր աղոթքը կենտրոնացրեք մի քանի կարևոր խնդիրների վրա, մինչև որ նրանք կատարվեն:
Ես հսկում եմ ձեզ: Ձեր ամեն օրվա, անգամ ամեն ժամի համար` կտամ անհրաժեշտ զորությունը, որ կատարեք գործը: Հանցանքը ձերն է, եթե ուժ չեք ստանում և այդպես ձախողում եք գործը:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ