«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Մութ օրեր չկան

 Մութ օրեր չկան
18.04.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 18

Այնպիսի լույս, այնպիսի ուրախություն կհորդի ձեր այս տնից, որ ակամա կհամակի բոլոր ներս մտնողներին:
Բոլորովին մի կարծեք, թե առանձնահատուկ ճիգեր պիտի թափեք` եկողներին օգնելու:
Պարզապես սիրեք նրանց, դիմավորեք նրանց փափկանկատ խոսքերով ու սիրալիր արտահայտություններով. այս է իրական օգնությունը:
Սերը Աստված է:
Սեր տվեք նրանց և դուք այդպես` Աստված տված կլինեք: Այնուհետև թողեք, որ Աստված Իր գործը կատարի նրանց մեջ: Սիրեցեք բոլորին. նույնիսկ մուրացկաններին:
Առանց ուրախ խոսքի կամ առանց սրտապնդելու մի թողեք, որ որևէ մեկը հեռանա ձեր տնից, այնպես արեք, որ դիմացինը զգա, որ դուք անկեղծորեն հոգում եք իր համար:
Կարող է այնպես լինել, որ Ես հուսահատ մեկին պարզապես մղեմ, որ ձեզ մոտ գա:
Ինձ հուսախաբ մի՛ արեք:
Դուք ասացիք, որ այս տունը Իմ տունն է. նշանակում է` այլ կերպ չպետք է վարվեք:
Ես պետք է գործածեմ այս տունը:
Այն ժամանակ, երբ Իմ զավակների սրտում ջերմ սեր կա, չկան ձմռան մութ ու գորշ օրեր նրանց համար:
Ահ, Իմ որդիներ, ինչպե՞ս չեք զգում այն ուրախությունը, որ տալիս է Ինձ ճանաչելը, Ինձ սիրելն ու ընկերանալը:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ