Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պիտի հաղթեք

Պիտի հաղթեք
21.04.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 21

Ես ձեզ հետ եմ: Իմ ներկայությունը իրական նշան է այն բանի, որ Ես ձեր մեղքերին թողություն եմ տվել: Ես կպահեմ ձեզ ոտքի վրա:

Կհաղթեք, անշուշտ: Մի՛ վախեցեք փոփոխություններից: Դուք վախենալու պատճառ բոլորովին չունեք, քանի որ Ես` ձեր Տերը, բնավ չեմ փոխվում: Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Ես կանգնած եմ ձեր կողքին: Իմ անփոփոխ ու ամրապինդ լինելը փոխանցվում է նաև ձեզ այնքան ժամանակ, քանի կանգնած եք Ինձ մոտ: Իմ կողքին եղեք:
Ինչպես որ ճիշտ շնչառությունը բծախնդիր վարժությունից հետո ինքնաբերաբար սովորության է վերածվում. այդպես էլ, եթե դուք կանոնավորապես կիրարկեք Իմ ներկայության վերադարձը, երբ անհանգստության ամենափոքր զգացումը անգամ խռովի ձեր կատարյալ հանգստությունը, այդժամ այսօրինակ առնչությունն էլ սովորություն կդառնա, և դուք այդպես կկարողանաք ապրել Իմ ներկայության կատարյալ գիտակցության մեջ: Այդ ժամանակ է, որ կատարյալ անդորրն ու ներդաշնակությունը` ձեր բաժինը կդառնան:
Կյանքը կրթության մի դպրոց է: Իմացեք, որ ապագա գործի համար խոստումնալից աշակերտն է միայն` իր ուսուցչի կողմից առանձնացվում` ավելի դժվարին ու խիստ կարգապահության, կրթության և ուսուցման համար:
Դուք պահանջ ունեք չնմանվել այն հարյուրավորներին, այն հազարավորներին, ովքեր անտարբեր են Իմ նկատմամբ. կամենում եք լինել նրանց պես, ովքեր ամեն ժամ արտացոլում են Ինձ իրենց ասածների ու արածների մեջ և` անգամ իրենց լինելով: Նշանակում է, Իմ սիրելի զավակներ, այս ուսումնառությունը համարեք ոչ թե խիստ, այլ սրտագին պատասխանը ձեր խնդրածի:
Ձեզանից ոչ մեկի համար կյանքն այսուհետև չի կարող նույնը լինել: Քանի որ մի անգամ արդեն խմել եք Իմ տված գինուց, այսինքն` ճաշակել եք համը հավիտենական կյանքի, աշխարհը այլևս չի կարող հագեցնել ձեր ծարավը` հակառակ իր թափած բոլոր ջանքերի:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ