Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Դաժան իրականություն

Դաժան իրականություն
23.04.2024 | 14:40

2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունը (քվեարկությանը մասնակից 359 անձից 285-ը) ընտրել է ՔՊ-ին։

Այսինքն, Արցախը` հեչ, զոհերը` հեչ, Հայաստանի կզած կարգավիճակը` հեչ, կարևորը` «նիկոլս մնա»։

Այսօր էլ պայքարը պետության համար չէ։ Բացառությամբ՝ առանձին անհատների։

Ու դա շատ լավ հասկանում են մեր հարևանները։

Սա է իրականությունը։

Վերադարձեք իրականություն։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 4344

Մեկնաբանություններ