Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ազգային մեծ ժողովում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։ «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա: Մենք գտնվում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջին փուլում. Մեր երկիրն աջակցում է երկկողմ բանակցություններին»,- նշել է նա։               
 

Տավուշի բնակավայրերից, տարածքներից հետո հերթը, Պուտինին Ալիևի ասելով, Վարդենիսի գյուղերինն է

Տավուշի բնակավայրերից, տարածքներից հետո հերթը, Պուտինին Ալիևի ասելով, Վարդենիսի գյուղերինն է
24.04.2024 | 08:22

Հետո, ինչպես արդեն հասկանալի է, հերթը Սևանա լճինը, Երևանինն է,
եթե չըմբոստանանք Նիկոլի և ոհմակի պետական դավաճանության դեմ

Ռուսական որոշ լրատվամիջոցներ երեկ որոշ տեղեկություններ հրապարակեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նույն օրը կայացած հանդիպման մասին: ՈՒ թեև հանրությանը մատուցված տեղեկատվության վերնագրերին, ինչպես, օրինակ, «Коммерсантъ» – ինը՝ «Путин и Алиев обсудили обеспечение безопасности на Кавказе», հրապարակումներում գրեթե ոչինչ չկա այն մասին, թե ինչ են քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Կովկասում անվտանգության ապահովման վերաբերյալ:
Օրինակ, ըստ «Коммерсантъ»- ի հիշյալ հրապարակման, Ալիևը Կրեմլում Պուտինի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է. «Տարածաշրջանային անվտանգության հարցերը մշտապես մեր հանդիպումների օրակարգում են, և մենք ուրախ ենք, թե ինչպես են դրանք լուծվում։ Ռուսաստանը հանդիսանում է հիմնարար երկիր Կովկասում տարածաշրջանային անվտանգության և ավելի լայն աշխարհագրության առումով, և մեր երկրների միջև փոխգործակցությունից շատ բան է կախված»:
Մենք հասկանում ենք, թե տողատակում ինչ նկատի ունի Ալիևը և ինչ է ակնարկում՝ ասելով «մենք ուրախ ենք, թե ինչպես են դրանք (տարածաշրջանային անվտանգության հարցերը.- Ա.Հ.) լուծվում»:
Հասկանում ենք նաև, թե Ալիևն ինչ նկատի ունի և ինչ է ակնարկում՝ հայտարարելով Ռուսաստանի հիմնարար երկիր լինելու մասին` ինչպես տարածաշրջանային անվտանգության, այնպես էլ ավելի լայն աշխարհագրության առումով: Ադրբեջանի նախագահն այսպիսով ասում է, որ Ռուսաստանն Արցախում հայ- ադրբեջանական հակամարտությանը չմասնակցելով, կանխեց այն պատերազմը, որն այդ դեպքում ստիպված էր ունենալ ադրբեջանա- թուրքական տանդեմի հետ, և որը կարող էր վերածվել կամ վերածվելու էր Երրորդ համաշխարհային պատերազմի, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ- ի անդամ է):
Հիմա տեսնենք, թե ինչ է ասել Պուտինը: ՌԴ նախագահը նշել է, որ «երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ», «ակտիվորեն աշխատում է միջկառավարական հանձնաժողովը, և համագործակցության շատ հետաքրքիր ուղղություններ կան՝ և տնտեսության իրական հատվածում, և կոոպերացիայում, և ենթակառուցվածքներում»:
Դուք այստեղ տեսա՞ք, թե ինչ են քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Կովկասում անվտանգության ապահովման վերաբերյալ… Ես Պուտինին Ալիևի քծնանքը և ուրիշ բաներ տեսա, բայց դա չտեսա:
«Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ առաջնորդների հանդիպումը տեղի է ունենում Բայկալ-Ամուրյան մայրուղու շինարարության մեկնարկի 50-ամյակի նախօրեին, որի կառուցումը ղեկավարել է Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը: «Վստահ եմ, որ բոլոր ջանքերն ու աշխատանքները, աշխատանքի տարիները, որոնք ձեր հայրը ներդրել է այս հսկայական նախագծի իրականացման համար, այսօր էլ էական դեր են խաղում ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՊՀ- ի համար»,- ասել Է Վլադիմիր Պուտինը»:
Ինչպես արդեն հայտնի է, Ալիևը երեկ՝ ապրիլի 22-ին, աշխատանքային այցով ժամանել էր Մոսկվա: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ այցը կայացել է Վլադիմիր Պուտինի հրավերով: Մամուլի ծառայության տեղեկացմամբ, առաջնորդները, մասնավորապես, նախատեսել էին քննարկել Կովկասում անվտանգության հետ կապված իրավիճակը, այնուհետև հանդիպել
ԲԱՄ- ի վետերան շինարարների հետ:
Ռուսական ԶԼՄ- ներում տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկման վերաբերյալ տեղեկատվության, մեզ հետաքրքրող հարցերի պատասխանների բացակայության պայմաններում լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ երեկոյան կատարել է մի ուշագրավ, թերևս նաև սկանդալային ու հայերիս համար անվտանգային շատ լուրջ մտահոգությունների տեղիք տվող գրառում, որը Նիկոլի կամ նրա ոհմակի կողմից, որքան տեղյակ ենք, չի հերքվել: Նշելով, որ Պուտինի և Ալիևի հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, Հոխիկյանը գրել է .
«Իլհամ Ալիևը պատմել է Հայաստանի հետ ընթացող բանակցությունների և առաջնագծի վիճակի մասին՝ նշելով, որ խոսք չկա Ադրբեջանի կողմից որևէ տարածք վերադարձնելու մասին, ինչքան էլ որ դրանք ԽՍՀՄ տարիներին մտած լինեն Հայաստանի կազմի մեջ։
Ալիևը մտահոգություն է հայտնել հայերի կողմից Տավուշում դիմադրության առումով՝ նշելով, թե առաջիկա օրերին մարդկանց զայրույթը կանցնի, և Նիկոլը կկարողանա կատարել խոստումը, հանձնել Տավուշի տարածքները։
Միաժամանակ Իլհամ Ալիևը ասել է, որ Տավուշի սահմանին զորքերի վերատեղակայումից հետո Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն կա հաջորդը իրականացնել Գեղարքունիքի սահմանին, հատկապես Վարդենիսի դիրքերում, որտեղ, ըստ Ալիևի, հայերը մտել են Ադրբեջանի տարածք։
Ըստ Ալիևի՝ Նիկոլը խոստացել է առաջիկա օրերին Վարդենիսի դիրքերից հանել հայկական զինված ուժերի որոշ ջոկատներ։
Ալիևը ասել է, որ Վարդենիսի շրջանում 10-ից ավելի գյուղեր ԽՍՀՄ տարիներին եղել են ադրբեջանաբնակ, և հայերի ճնշման տակ ադրբեջանցիները 1990-ականներին լքել են այդ վայրերը։ Հետևաբար, Տավուշից հետո ինքը Հայաստանի հետ քննարկելու է Վարդենիսի գյուղերը դատարկելու և ադրբեջանցիներին վերադարձնելու հարցը՝ Վարդենիս քաղաքն անվանելով պատմական ադրբեջանական տարածք, որը Տավուշի օրինակով իրենք պահանջելու են հայերից։
Հայաստանի հետ հարաբերությունների մասին Ալիևի խոսքի ամբողջ ընթացքում Պուտինը լուռ լսել ու ժպտացել է»։
Հոխիկյանի այս գրառումը լիովին համապատասխանում է «Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները» հոդվածաշարում առկա մեր կանխատեսմանը և արտահայտված մտահոգություններին, նորություն չէ, որ Նիկոլի «բարեկիրթ» եղբայր Ալիևը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, քաղաքական, հասարակական բազմաթիվ գործիչներ ու «մտավորական» կոչվածներ մեր Վարդենիսը վաղուց անվանում են Բասարգեչար ու համարում իրենցը, նմանապես և Սևանա լիճն են համարում ադրբեջանական և անվանում Գյոկչա:
Վերոնշյալի առումով լիովին կարելի է հասկանալ Գեղարքունիքի մարզի այն բնակիչներին, որոնք ոտքի էին ելել ու փակել Երևան- Սևան մայրուղին:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ