Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի
28.04.2024 | 09:55

Արդարների հոգիներն Աստծո ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց:
Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ:
ՈՒ թեպետև մարդկանց թվում է, թե նրանք տանջվեցին, բայց նրանք անմահության հաստատ հույս ունեն, ինչպես և նրանք, որոնք չխուսափեցին սակավ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստված փորձեց նրանց և նրանց էլ արժանի գտավ իրեն:
Նրանց փորձեց, ինչպես ոսկին բովի մեջ, և իբրև ողջակեզի զոհ ընդունեց նրանց» (Իմաստություն Սողոմոնի 3:1-6):
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Հրայր ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հ.Գ.1
«Քրքրիր՛ ազգերի պատմությունը և երես առ երես պիտ հանդիպես հետևյալ ճշմարտությանը:
Ժողովուրդները նախ և առաջ իրենց ամենաընտիր որդիների արյունով են սրբում իրենց երկիրը և ապա այդ սրբացած հողի վրա բարձրացնում շենքն իրենց անկախության:
Այո՛, նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա ազատ և երջանիկ Հայրենիք:
Այլ կերպ չի ստեղծվել և ոչ մի հայրենիք, այլ կերպ չի ստեղծվելու և յոթնիցս սրբազան քո՛ Հայրենիքը»:
Գարեգին ՆԺԴԵՀ

Հ.Գ.2
Աղօթք Տիրոջ ժողովրդի համար
Սիրաք33
«Ողորմի՛ր մեզ, բոլորի Տէր Աստուած, եւ նայի՛ր:
2 Քո ահը դի՛ր բոլոր հեթանոսների մէջ:
3 Քո ձեռքը բարձրացրո՛ւ օտար ազգերի վրայ, եւ նրանք թող տեսնեն քո զօրութիւնը:
5 Ինչպէս նրանց առջեւ ցոյց տուեցիր մեր մէջ եղած քո սրբութիւնը, այնպէս մեր առջեւ ցո՛յց տուր նրանց մէջ եղած քո մեծութիւնը, եւ թող ճանաչեն քեզ, ինչպէս որ մենք ճանաչեցինք, քանզի չկայ Աստուած քեզանից բացի, Տէ՛ր:
6 Նորոգի՛ր նշանները եւ նոր զարմանահրաշ գործե՛ր կատարիր:
7 Փառաւորի՛ր քո ձեռքն ու աջ բազուկը:
8 Զարթնեցրո՛ւ քո զայրոյթը եւ թափի՛ր բարկութիւնդ:
9 Վերացրո՛ւ ախոյեանին, ոչնչացրո՛ւ թշնամուն:
10 Փութա՛ հասնել ժամանակին եւ յիշի՛ր ժամադրութիւնը եւ թող պատմեն քո մեծագործութիւնները:
11 Կրակի բարկութեամբ թող ոչնչանայ սրից փախչողը, եւ ովքեր չարչարում են քո ժողովրդին, թող կորուստ գտնեն:
12 Փշրի՛ր թշնամի այն իշխանների գլուխը, ովքեր ասում են. «Ոչ ոք չկայ մեզանից բացի»:
Ամեն

Դիտվել է՝ 2601

Մեկնաբանություններ