Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի

Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի
08.05.2024 | 16:56

Եկել է ոչ թե քաղաքացու այլ հայ մարդու, ոչ թե վրեժի, այլ արժանապատվության վերականգնման ու մաքրման ժամանակը:

Պլանավորեք ձեր գործերն ու հարցերը, կենցաղն ու խնդիրներն այնպես, որ առաջիկա օրերին ոչինչ չունենաք ավելի կարևոր, քան ձեր արժանապատվության վերականգնումն ու մեր երկրի անկման կասեցումը: Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը՝ դուք լինեք ու կտեսնեք, թե, ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2654

Մեկնաբանություններ