Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Ձեր երեխաները կկարդան «Անասնաֆերման» ու սեփական ծնողներին կտեսնեն այնտեղ

Ձեր երեխաները կկարդան «Անասնաֆերման» ու սեփական ծնողներին կտեսնեն այնտեղ
14.05.2024 | 21:41

Hakob Arshakyan-ն ասում է, որ առաջ մարդիկ փողոց էին փակում, որովհետև իշխանությունը ժողովրդին չէր պատկանում, իսկ այժմ լրիվ ուրիշ վիճակ է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և փողոց փակելն անթույլատրելի է:

Հիշեցրե՞ց «Անասնաֆերման», Նապոլեոնի Ստուկաչին:
-Դուք ուզու՞մ եք որ հները հետ գան,- առավոտից երեկո կրկնում են իշխանական քարոզիչները: Չէ՞ որ նրանք հանցագործներ են, երկիրն են կեղեքել:
Եվ մեկը չկա, այդ անասուններին հարցնի` եթե նախկինները հանցագործներ էին, ինչու՞ են ազատ ման գալիս, եթե նախկինները հանցագործներ էին, ինչու՞ էիք դուք հավաքագրվել նրանց հատուկ ծառայություններում, որպես բազմակի օգտագործման բոզեր:
Արշակյան Հակոբ և կոմպանիա, կգա մի օր, երբ ձեր երեխաները ծննդյան օրվա կապակցությամբ նվեր են ստանալու Օրուելի «Անասնաֆերման»:
Նրանք այն կկարդան և սեփական ծնողներին այնտեղ կտեսնեն՝ Նապոլեոնի, Ստուկաչի ու Նապոլեոնին շրջապատած շների դերում:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3174

Մեկնաբանություններ