ԱՄՆ-ի նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Ֆիլադելֆիայում կայացած հանրահավաքում խոստացել է վերջ դնել ՈՒկրաինայի պատերազմին։ «Նախագահական ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո, նույնիսկ նախքան Օվալաձև կաբինետ մտնելս, ես կհասնեմ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև սարսափելի պատերազմի կարգավորմանը՝ կանխելով երրորդ համաշխարհային պատերազմը »,- ասել է Թրամփը:               
 

Չինաստանը առաջ է քաշում գլոբալ անվտանգության և տնտեսական զարգացման սկզբունքորեն նոր կոնցեպտ

Չինաստանը առաջ է քաշում գլոբալ անվտանգության և տնտեսական զարգացման սկզբունքորեն նոր կոնցեպտ
22.05.2024 | 13:19

Այն հանգամանքը, որ Չինաստանն ինքը գտնվում է ուրիշ քաղաքակրթությունների հետ բախման նախնական փուլում, դառնում է անորոշությունների աղբյուր այն իմաստով, որ, ուրիշների համար փողի ու ապրանքի աղբյուր լինելուց բացի, նա սկսում է դառնալ նաև գլոբալ իմաստով մրցակից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Այս պայմաններում Չինաստանը առաջ է քաշում գլոբալ անվտանգության և տնտեսական զարգացման սկզբունքորեն նոր կոնցեպտ, որը լիովին հակասում է ներկայում Արևմուտքի կողմից նույն նպատակով ստեղծված «կանոնների վրա հիմնված աշխարհակարգին»։

Այդ նոր կոնցեպտի առանցքը միջպետական հարաբերություններում հրաժարումն է "zero sum game" սկզբունքից, որը պարզապես նշանակում է որոշ չափով հրաժարվել սեփական շահին 100 տոկոսանոց առաջնահերթություն տալու սկզբունքից։

Այդ նոր մոտեցումը կարող է ներկայացվել նաև որպես «ոչ դաշնակից ուրիշի շահը ինչ-որ ընդունելի չափով սեփական շահ համարելու սկզբունք, այն էլ՝ փոխադարձության պայմանով», որը հասկանալի և ողջունելի է միջմարդկային հարաբերություններում, բայց մարդկության պատմության ընթացքում այն երբեք չի կիրառվել միջպետական հարաբերություններում։

Այստեղ կարևոր է այն, որ բնության օրենքներին դեմ գնալ չես կարող, և դրանից էլ հիմնարար բնույթի հարց՝ ինչքա՞ն կարող ես զիջման գնալ ուրիշներին քո շահի հաշվին, այն էլ այն մրցակցին, որն ունի այլ մենթալիտետ, որը մի շարք կարևոր գոյաբանական հարցերում ունի քոնից տարբերվող տեսանկյուն։

Այլ խոսքով, ռացիոնալ կոմպրոմիսի գնալու արվեստը ինչքանո՞վ կարող է սահմանափակվել բնության օրենքներով, օրենքներ, որոնք, ընդհանուր առմամբ, որակապես ունիվերսալ լինելով, իրարից քանակապես տարբերվում են մարդկանց մենթալիտետային տարբերությունների պատճառով։

Այս հարցում վճռական նշանակություն ունեն նաև մարդկանց թվաքանակի աճի տարբեր արագությունները իրարից տարբեր քաղաքակրթական մակարդակ ունեցող երկրներում։

Նույնպես կարևոր և հիմնարար բնույթի հարց է նաև ուժեղի ու թույլի հավասար իրավունքների հարցը շահերի և մենթալիտետային բազմազանության պայմաններում։

Այնպես որ, դիտարկելով Չինաստանի կողմից առաջ քաշվող նոր աշխարհակարգի կոնցեպտը որպես նախագիծ, պետք է ընդունել նաև, որ այն դեռևս ունի իրագործելիության և ռիսկերի համակողմանի անալիզի կարիք։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 8408

Մեկնաբանություններ