Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Երկրում նոր իրավիճակ է ստեղծվում

Երկրում նոր իրավիճակ է ստեղծվում
26.05.2024 | 21:09

Բագրատ Սրբազանը հռչակվեց շարժման վարչապետի թեկնածու:

Նա այս պահին միակ գործիչն է, ով կարող է հասարակության կոնսոլիդացիայով հասնել Փաշինյանի հեռացմանը:

Այս կարծիքն արտահայտել եմ Սրբազանի հետ հանդիպմանը, կուսակցությունների մասնակցությամբ փակ հանդիպմանը և անխտիր բոլոր հարցազրույցներում:

Առաջիկա շաբաթներին Փաշինյանը կսեղմվի իր նստավայրում՝ զրկվելով մանևրելու որևէ հնարավորությունից:

Երկրում նոր իրավիճակ է ստեղծվում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ