ԱՄՆ-ի նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Ֆիլադելֆիայում կայացած հանրահավաքում խոստացել է վերջ դնել ՈՒկրաինայի պատերազմին։ «Նախագահական ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո, նույնիսկ նախքան Օվալաձև կաբինետ մտնելս, ես կհասնեմ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև սարսափելի պատերազմի կարգավորմանը՝ կանխելով երրորդ համաշխարհային պատերազմը »,- ասել է Թրամփը:               
 

Արևմուտք և Արևելք. գոյաբանական հակամարտություն

Արևմուտք և Արևելք. գոյաբանական հակամարտություն
27.05.2024 | 07:55

Այնպես, ինչպես հզոր պետություններն են ղեկավարում իրենց ազդեցության ոլորտում գտնվող թույլերին՝ այդ երկրներում գործ ունենալով միայն իրենց կողմից այս կամ այն կերպ նշանակված թույլ ղեկավարության ու էլիտայի մի մասի հետ, այնպես էլ իրենք՝ հզոր պետականությունները ևս կարող են մասնակիորեն գտնվել վերպետական կապիտալի հսկողության տակ։

Մասշտաբային մարդկային համակարգերի ագրեգատ հզորությունն առաջին մոտավորությամբ ունի երկու բաղադրիչ՝ կապիտալն ու բիրտ ուժը, և կախված նրանից, թե այդ ենթահզորություններից որն ունի դոմինանտ դիրք մյուսի նկատմամբ, դրանով էլ կորոշվի պետական կառավարման կառուցվածքը։

Բացի դրանից, այնպես, ինչպես կաթոլիկ եկեղեցին է վերպետական կառուցվածք, այնպես էլ կապիտալն է ստեղծում վերպետական կառուցվածքներ և, ըստ այդմ էլ, եկեղեցին ու կապիտալը, առանձին-առանձին կամ էլ միասին, որպես ազդեցության կենտրոններ, կարող են իրենց հզորությամբ չափվել պետական հզորության հետ և, որտեղ պետք է, նույնիսկ գերազանցել վերջինիս։

Բացի դրանից, նման գործերում շատ կարևոր նշանակություն ունեն և վճռական գործոններ են մարդկանց մենթալիտետային տարբերություններն ու նրանց ստեղծած կենսամթնոլորտը, որը նշանակում է, որ ոչ ագրեսիվ տեսակի միջմարդկային հարաբերությունների դեպքում կապիտալի ու ուժի փոխհարաբերություններում դոմինանտ դիրք կունենա կապիտալը, իսկ ագրեսիվ ու ավտորիտար մենթալիտետի պայմաններում ուժն ու իշխանությունը գերակա դիրք կունենան կապիտալի նկատմամբ։

Այս է Արևմուտքի ու Արևելքի հիմնական տարբերությունը պետական կառավարման գործում, և որը վճռական նշանակություն կունենա նրանց միջև գոյաբանական բնույթի ներկա հակամարտության պրոցեսում։

Առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ նաև այն հանգամանքը, որ այն երկրները, որտեղ կա ավտորիտար կառավարում, բայց նաև չսպառված պասիոնարության պաշար, օպերատիվ կառավարման տեսանկյունից ավելի էֆեկտիվ են, քան բարեկեցիկ կյանքով ապրող և պասիոնարությունը ավելի սպառած այն երկրները, որոնք ունեն, այսպես կոչեցյալ, դեմոկրատական կառավարում։

Ավելի կոնկրետ, դեմոկրատական կառավարումը, իշխանական տարբեր ճյուղերի միջև պայքարի պատճառով, օպերատիվ որոշումներ կայացնելու արագության տեսանկյունից զիջում է ավտորիտար կառավարմանը, որը, ինչպես ուկրաինական պատերազմն է ցույց տալիս, կարող է ունենալ կրիտիկական հետևանքներ։

Բայց մյուս կողմից էլ, ավտորիտար կառավարման բարձր էֆեկտիվության ապահովման համար կարևոր է նաև «լավ թագավորի» պրոբլեմը, որը նշանակում է, որ եթե ավտորիտար մենթալիտետի պայմաններում թագավորը լավը չեղավ, ապա, որպես դրա անմիջական հետևանք, անպիտան կլինի նաև ամբողջ իշխանական հիերարխիան, որտեղ որևէ ռացիոնալ մեկը տեղ չի ունենա։

Այն, ինչ որ կատարվել ու կատարվում է մեր երկրում ձևական անկախության ամբողջ ընթացքում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 7551

Մեկնաբանություններ