Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու գործընթացը փակուղի է մտնում

Զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու գործընթացը  փակուղի է մտնում
28.05.2024 | 12:17

Ոչ վաղ անցյալում իշխող քաղաքական էլիտան ժողովրդավարությունը հռչակել էր որպես Հայաստանի Հանրապետության գոյատևման առանցքային արժեք։ Սակայն գործնականում մեր պետությունը վեր է ածվել ոստիկանապետության, որտեղ ռեժիմի հիմնական հենասյուները սև և կարմիր բերետավորներն են և ապատեղեկատվության տարածման (ֆեյքերի) բազմաքանակ ենթակառուցվածքը։

Այսօր ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ոստիկանության վճռականությունը կարծես թուլանում է, իսկ նրանց գործողություններն ավելի ու ավելի են նմանվում փողոցային ավազակախմբերի վարքագծի, ինչը, ակնհայտորեն, վկայում է իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորստի մասին:

Ժողովրդական շարժման զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու գործընթացը, ակնհայտորեն, փակուղի է մտնում։ Խաղաղ ցուցարարների ռեսուրսներն աճում են և սկսում են համեմատվել ոստիկանության ռեսուրսների հետ։ Ցուցարարները ցուցադրում են վճռականություն, հաստատակամություն և մասամբ նաև կրեատիվություն, ինչը խաթարում է ուժայինների դիրքերը։

Եթե խաղաղ անհնազանդության ակցիաների թափը հաջողվի ոչ միայն պահպանել, այլև ավելացնել, օգտագործելով կազմակերպչական ժամանակակից տեխնոլոգիաներ և ռազմավարություններ, ապա ոստիկանությունը չի դիմանա այդ ճնշմանը և ստիպված կլինի ընդունել իր կապիտուլյացիան, ինչով և կազդարարվի ապազգային իշխանության ավարտն ու դրան հեռացնելու քաղաքական գործընթացների մեկնարկը։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 2477

Մեկնաբանություններ