Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

«Սկզբունքները» փոխում են զգեստների նման

«Սկզբունքները» փոխում են զգեստների նման
28.05.2024 | 13:19

Սեռափոխվածների սերնդակից պաշտոնյաներն ու օտարերկրյա փողերով սնվողներն իրենց «սկզբունքները», ասածները, որոշումները փոխում են զգեստների նման, ինչպես իրենց սերնդակիցները՝ սեռը՝ տարին մի երկու-երեք անգամ․․․

Նրանց համար չկա սրբություն, հավատք, հայրենիք, հավատարմություն, ազնվություն:

Նրանց համար եկեղեցին, մայրենի լեզուն, իրենց ազգի պատմությունը, իրենց պատմական հուշակոթողները սրբություն չեն, կոթող ու հուշարձան չեն՝ ապրելու վայր են, ինչ-որ սովորական շինություն, կառույց, որը կարելի է, բոլշևիկների նման, գոմ կամ պահեստ սարքել, օտարել կամ նվիրել, թողնել թուրքերին:

Նույնիսկ՝ Հայրենիքը:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 2795

Մեկնաբանություններ