ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Գառնիկ Դանիելյան. «Հետո տեղի ունեցավ հայտնի սադրանքը, բերետավորները պատահականության սկզբունքով բիրտ ուժ կիրառեցին, ծեծեցին, խոշտանգեցին»

Գառնիկ Դանիելյան. «Հետո տեղի ունեցավ հայտնի սադրանքը, բերետավորները պատահականության սկզբունքով բիրտ ուժ կիրառեցին, ծեծեցին, խոշտանգեցին»
04.06.2024 | 14:02

Մեր աչքերի առաջ հայրենիքը մաս առ մաս հանձնում են


Հայաստանի արտգործնախարարության շենքի մոտ մայիսի 31- ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի միջոցառման, դրա ընթացքում տեղի ունեցած բախման և ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառման, հայրենիքի փրկության համար պայքարողների ձերբակալման և այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը հիշյալ շարժման անդամ, ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

– Ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանի արտգործնախարարության շենքի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 31-ի բողոքի միջոցառումը:
– Ակցիա էինք իրականացնում արտգործնախարարության մոտ՝ ի նշան բողոքի և անհամաձայնության արտգործնախարարության վարած քաղաքականության պատճառով Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված ճգնաժամի:
Արտգործնախարարությունը մատը մատին չի տալիս, որպեսզի մեր պետության առջև ծառացած խնդիրները լուծվեն, հակառակը՝ ադրբեջանա- թուրքական տանդեմի կողմից բոլոր այն պահանջները, որ կան, նրանց բոլոր ծրագրերն իրականացվում են առանց նույնիսկ որևէ հապաղման: Ժամկետներ են տրվում և այդ ժամկետների մեջ շատ արագ տեղավորվում են և՛ մեր հայրենիքի հանձնման, և՛ ադրբեջանա- թուրքական տանդեմի վերջին պահանջների կատարման, Հայոց ցեղասպանությունն ուրանալու, և՛ այլ առումներով:
Ինչպես արդեն հայտնի է, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հրապարակեց զեկույց, որում նշված է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականություն են վարում, ժխտում են ցեղասպանությունը, այսինքն՝ կատարում են Թուրքիայի պահանջը: Այնուհետև Ադրբեջանի կողմից Խոջալուի «ցեղասպանության» ճանաչման պահանջը եղավ, դրանից հետո Ադրբեջանից հնչեց հայտարարություն՝ Հայաստանում ռևանշիստական ուժերին ճնշելու և իշխանություններին աջակցելու անհրաժեշտության վերաբերյալ:
Այս օրերի ընթացքում էլ մենք տեսել ենք, որ սահմանագծման, սահմանազատման ապօրինի գործընթացով հայրենիքի տարածքներ են հանձնվում Ադրբեջանին, և այդ քաղաքականությունը շարունակվում է:
Բազմիցս ասել ենք, որ չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնելու կամ եղածով ավարտվելու է աղետաբեր զիջումների շղթան: Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնելու և այս իշխանությունների պաշտոնավարման դեպքում ստանալու է: Ազգային ժողովում քանիցս այդ հարցը բարձրացրել ենք, և պատասխանը մեկն է եղել, որ մենք չենք կարող երաշխավորել, որ ներկայիս զիջումներից հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնելու: Իշխանությունները հենց իրենք են դա ասում, այսինքն՝ մեր աչքերի առաջ հայրենիքը մաս առ մաս հանձնում են:
– Ինչու՞ սկսվեց արտգործնախարարության շենքի մոտ հայտնի բախումը, ոստիկանության կողմից ֆիզիկական ուժի կիրառումը:
– Ոստիկանները ժամանակ առ ժամանակ հրում էին մարդկանց և հրելով աստիճանների մոտից դեպի փողոցի կողմը մղում, աստիճանաբար հեռացնում իրենց սահմանադրական իրավունքից օգտվող քաղաքացիներին: Մենք մեր խաղաղ անհնազանդության ակցիան էինք իրականացնում, մինչդեռ ոստիկանության կողմից արգելվեց նույնիսկ մեր՝ պատգամավորներիս մուտքն արտգործնախարարություն՝ այն դեպքում, երբ մենք այնտեղ մտնելու իրավունք ունենք: Հետո տեղի ունեցավ հայտնի սադրանքը, կարմիր ու սև բերետավորները հրմշտոցի ընթացքում տեղ- տեղ բացում էին տարածքը, մտնում մարդկանց մեջ ու պատահականության սկզբունքով, բիրտ ուժ կիրառելով, ծեծելով, ջարդելով, խփելով, խոշտանգելով, բողոքի միջոցառման մասնակիցներին տանում ոստիկանության բաժանմունքներ:
Մենք բազմաթիվ ընկերներ ունենք, որոնք գլխուղեղի ցնցում են ստացել, ճողվածք են ստացել, այլ վնասվածքներ են ստացել, այսինքն՝ կար վերևից իջեցված հրահանգ՝ ծեծել, ջարդել, ամենաբիրտ մեթոդներով տանել ձերբակալման:
– Դուք համարու՞մ եք տեղի ունեցածը զանգվածային անկարգություն, ինչպես այն ներկայացրել են ոստիկանությունը, իշխանությունները:
– Զանգվածային անկարգություն չի եղել, ոչ էլ շենքը գրավելու փորձ է եղել: Ընդ որում, մենք նախազգուշացրել էինք, որ եթե նույնիսկ ինչ- որ սադրիչների կողմից սադրանքներ իրականացվեն, այդ սադրիչներին մեկուսացրեք, մենք նրանց հետ որևէ կապ չունենք: Ոստիկաններին բզով ծակողներին, եթե եղել է այդպիսի բան, մենք ոչ միայն չենք խրախուսում, այլև նմանաբնույթ վարքն, ընդհանրապես, համարում ենք անհանդուրժելի: Մենք երբեք բռնության կոչ չենք արել, մեր ասելիքն այն է եղել, որ Հայաստանն այս պահին գտնվում է օրհասական վիճակում, և արտգործնախարարությունը պետք է քայլեր ձեռնարկի: Եթե քայլեր չի ձեռնարկում, և երկիրը գնում է դեպի անդունդ, իրենք դրա համար կրում են պատասխանատվություն:
– Ի՞նչ կասեք բողոքի միջոցառման մասնակիցների ձերբակալման մասին:
– Հերթով մարդկանց տանում են ձերբակալվածների պահման վայրեր, ասում են՝ տեսանյութերը կնայենք, եթե ինչ- որ առումով իրենց, այսպես ասած, հանցանքը չի հաստատվի, մենք այդ մարդկանց կազատենք, այսինքն՝ մարդկանց տանում են, 72 ժամ պահում են, հետո նայեն, տեսնեն՝ այդ մարդը մեղավո՞ր է, թե չէ: Հավելեմ, որ ձերբակալվածների շարքում հոգևորականներ էլ կան:

Հարցազրույցը՝
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 13261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ