«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Սա թուրքացման քարոզ է և թուրքացման քաղաքականություն

Սա թուրքացման քարոզ է և թուրքացման քաղաքականություն
16.06.2024 | 12:47

ՔՊ-ի մտքի թուրքականացումն աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ է դրսևորվում։ Փաշինյանն Արցախի հայաթափումն ու հայոց մեծագույն ռազմավարական կորուստները տարածքային, ռազմական, մշակութային, տնտեսական բնագավառներում փորձում է ներկայացնել որպես «մեծ հաղթանակի» համար նախադրյալների ստեղծում-ապահովում։ Ինչ արժի, օրինակ, հետևյալ զառանցանքը, որը մատուցվում է որպես քաղաքական մտքի գոհար, բայց սովորական թուրքական քարոզչություն է.

«Հիմա մենք բոլորս անցնելով պարտության միջով՝ հնարավորություն ենք ստեղծել, որ երկիր մոլորակի վրա, շատ երկար ժամանակ` առաջիկա հարյուրամյակներում գոյություն ունենա Հայայստանի Հանրապետություն: Եվ մենք դեռ չենք հասկանում, թե սա ինչպիսի մեծ և ինչպիսի դարակազմիկ հաղթանակի հնարավորություն է մեզ համար։ Բայց այդ հաղթանակի հնարավորությունը մենք՝ որպես կառավարող թիմ և կառավարող կուսակցություն, դեռ պետք է կարողանանք իրականացնել»,-ասում է Փաշինյանը:

Սա թուրքացման քարոզ է և թուրքացման քաղաքականություն, որովհետև միայն թուրքին է ձեռնտու, որպեսզի հայերն իրենք իրենց ցեղասպանությունը դիտեն որպես հաղթանակ։ Էլ ինչու՞ պետք է հայերը երբևէ դիմադրեն, եթե ցեղասպանվելն այդքան լավ ու հաճելի բան է՝ «մեծ և դարակազմիկ հաղթանակ»...

Միայն թե պետք է ճշտել, որ Փաշինյանն ու ՔՊ-ն մեզ տանում են դեպի ոչ թե հայկական, այլ թուրք-թուրանական «մեծ և դարակազմիկ հաղթանակ», որտեղ Հայաստանն ընդհանրապես գոյություն չունի։

Հ.Գ. Եվս մեկ մտքի փայլատակում Փաշինյանից, որ հենց նոր լսեցի։

Տավուշում հայկական հողերի դավաճանական հանձնումը թշնամուն Փաշինյանն անմեղսունակորեն պատճառաբանում էր խաղաղության համար ամուր հիմքեր ստեղծելու և պատերազմից խուսափելու իր «ռազմավարությամբ»։ Այժմ թշնամին կրկին հող է նախապատրաստում նոր ճնշումների ու հարձակումների համար՝ վերջին օրերին արդեն մի քանի անգամ հայտարարելով, թե իբր «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել» Նախիջևանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Սրան ի պատասխան՝ Փաշինյանը կատարում է հերթական անմեղսունակ «առաջարկը»՝ կոչ անելով ստեղծել Ադրբեջանի հետ հրադադարի խախտումները հետաքննող համատեղ մի մեխանիզմ։ Սա, իհարկե, զավեշտ է, բայց միայն թուրքերի համար։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 4750

Մեկնաբանություններ