ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Երեքը՝ մեկում

Երեքը՝ մեկում
24.06.2024 | 15:27

ԵՄ անդամակցության հանրաքվեն ձկնորսական կարթի իբր գայթակղիչ որդն է, որի անմիջական հարևանությամբ կլողան նաև նոր սահմանադրության (արդեն, առնվազն, առանց Անկախության մասին հռչակագրի ու Արարատի պատկերով զինանշանի) և տարածքային զիջումների «որդերը», ինչպես ասում են՝ երեքը՝ մեկում: Սա է:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 5551

Մեկնաբանություններ