«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Պատերազմը, կասկածից գրեթե դուրս է, կտարածվի ամբողջ տարածաշրջանում, որում ներգրավված կլինեն բոլոր երկրները, այդ թվում՝ Իրանը

Պատերազմը, կասկածից գրեթե դուրս է, կտարածվի ամբողջ տարածաշրջանում, որում ներգրավված կլինեն բոլոր երկրները, այդ թվում՝ Իրանը
03.07.2024 | 12:01

Պատերազմի ընդլայնումը, մեղմ ասած, չի բխի նաև Հայաստանի շահերից

Իսրայելի «պաշտպանության» բանակը (ՑԱՀԱԼ) կարող է հուլիսի երկրորդ կեսին Լիբանանի հարավում «Հըզբոլահ» շիական կազմակերպության դեմ գործողություն սկսել. այս մասին, «Известия»– ի փոխանցմամբ, երեկ հայտնել է Bild- ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ արևմտյան դիվանագետները ենթադրում են, որ գործողությունը Լիբանանի հարավում կարող է սկսվել «հուլիսի երրորդ կամ չորրորդ շաբաթվա ընթացքում»:
Իսրայելի բանակը պատրաստվում է «էքստրեմալ սցենարի»,- նշված է Bild- ի հրապարակման մեջ։
Ընդգծենք, որ Bild – ը խոշորագույն արևմտյան (գերմանական) լրատվամիջոց է, և քանի որ նրա հետևում Արևմուտքն է կանգնած իր հայտնի ուժերով, սա նկատի ունենալով, պետք է պարբերականի որոշ հրապարակումների դեպքում վերապահումներ ունենալ:
Մասնավորապես այս պարագայում մեր վերապահումներն առնվազն երկուսն են: Առաջինը վերաբերում է Լիբանանի հարավում ռազմական գործողություններին: Այժմ էլ Լիբանանի հարավում Իսրայելը և «Հըզբոլահ»- ը հարվածում են միմյանց, երկուստեք գրեթե ամենօրյա հարվածները կամ, այսպես կոչված, սողացող պատերազմը կողմերի միջև սովորական է դարձել 2023թ. հոկտեմբերի 7- ի հայտնի իրադարձություններից հետո:
Իրականում եթե Իսրայելն առաջիկայում հարձակվեց լիբանանյան «Հըզբոլահ»- ի վրա, ապա ռազմական գործողությունները չեն լինի սոսկ Լիբանանի հարավում: Այսինքն՝ Իսրայելի հարվածները չեն լինի սոսկ տեղային, կընդգրկեն Լիբանանի գրեթե ողջ կամ ողջ տարածքը: Մի կողմից Իսրայելի, մյուս կողմից առնվազն «Հըզբոլահ»- ի և Լիբանանի միջև կբռնկվի լայնածավալ պատերազմ: Նշվածում համոզվելու համար բավական է ծանոթանալ այն տեղեկություններին, որոնք հրապարակված են մեր «Կանգնած ենք մեծ պատերազմի առջև, գործողություններն արդեն սկսված են» երկու մասից բաղկացած հոդվածում, տեղեկությունների մի մասն էլ դեռ կներկայացվի ստորև:
Երկրորդ վերապահումը վերաբերում է Իսրայելի հարձակման կապակցությամբ Bild-ի նշած պատճառին, առաջիկա հնարավոր պատերազմի մեղքը «Հըզբոլահ»- ի վրա բարդելուն. «Քանի որ լիբանանյան «Հըզբոլահ» խմբավորումը չի դադարեցնում իր հարձակումներն Իսրայելի վրա, կարող է բռնկվել ևս մեկ բացահայտ ռազմական արշավ»։
Իսկ Իսրայելը դադարեցնու՞մ է:
Մինչ այդ, հունիսի 18-ին ՑԱՀԱԼ- ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իսրայելն արդեն հաստատել է Լիբանանի տարածքում հարձակման օպերատիվ պլանները, որոշումներ են ընդունվել զորքերի մարտունակության բարձրացումը շարունակելու վերաբերյալ:
Հունիսի 22- ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ- ը կաջակցի Իսրայելին «Հըզբոլահ»- ի դեմ պատերազմի դեպքում: CNN- ը նշել է, որ Սպիտակ տունը վախենում է Իսրայելի օդային պաշտպանությունը, ինչպես նաև «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության գովաբանված համակարգը հաղթահարելու «Հըզբոլահ»- ի կարողությունից:
Ինչպես արդեն նշել ենք , արաբական աշխարհում առաջիններից մեկը տագնապ են հնչեցրել Քուվեյթի իշխանությունները։ Քուվեյթի ԱԳՆ- ն իր քաղաքացիներին Լիբանանից կարճ ժամանակում տարհանվելու կոչ է արել՝ երկրում իրավիճակի սրման պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով:
Կանադայի իշխանությունները, իրենց հերթին, զինվորականներ են ուղարկել Լիբանանից Կանադայի 45 000 քաղաքացիների (մեծամասամբ երկքաղաքացիներ) տարհանելու համար: Դրանից հետո ավելացավ այն երկրների քանակը, որոնք մեծամասշտաբ պատերազմի բարձր հավանականության կամ գրեթե անխուսափելի լինելու կանխատեսմամբ, Լիբանանում գտնվող իրենց քաղաքացիներին կոչ արեցին անհապաղ լքել այդ երկիրը:
Մասնավորապես, ինչպես հունիսի 28- ին, ТАСС- ի փոխանցմամբ , հայտնել է ամերիկյան հայտնի լրատվամիջոցներից NBC- ն, ԱՄՆ-ը պատրաստվում է Լիբանանից տարհանել իր քաղաքացիներին: Հեռուստաընկերության տեղեկություններով՝ Վաշինգտոնն ավելի և ավելի է վախենում, որ Իսրայելը կարող է Լիբանանի դեմ ցամաքային հարձակողական գործողություն իրականացնել առաջիկա շաբաթներին:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ուժեր է տեղափոխում իսրայելա-լիբանանյան սահման, որպեսզի անհրաժեշտության դեպքում Լիբանանից տարհանի ամերիկացի քաղաքացիներին՝ կապված Իսրայելի և լիբանանյան շիական «Հըզբոլահ»- ի միջև ռազմական գործողությունների սրման հետ. այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
NBC- ն Նշել է նաև, որ հունիսի 26- ին ԱՄՆ ռազմածովային ուժերի «USS Wasp» դեսանտային նավը և ծովային հետևակի 24- րդ էքսպեդիցիոն ջոկատը տեղափոխվել են Միջերկրական ծով: Այնտեղ է գտնվում նաև ամերիկյան «Oak Hill» դեսանտային նավը։ Բացի այդ, ԱՄՆ-ը բանակցություններ է վարում դաշնակիցների հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում համատեղ համակարգեն տարհանման գործընթացը:
ԱՄՆ- ից 1- 2 օր հետո Սաուդյան Արաբիան նույնպես իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Լիբանանը: Բեյրութում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը հունիսի 29- ին թագավորության հպատակներին կոչ է արել լքել Լիբանանը՝ Իսրայելի և «Հըզբոլահ»- ի միջև լարվածության ֆոնին:
«Լիբանանի Հանրապետությունում Սաուդյան Արաբիայի դեսպանատունն ուշադիր հետևում է Լիբանանի հարավում ընթացող իրադարձություններին՝ վերահաստատելով իր կոչը բոլոր քաղաքացիներին՝ պահպանել Լիբանան ուղևորությունների արգելքը, ինչպես նաև կոչ է անում արդեն այնտեղ գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ լքել Լիբանանի տարածքը»,- «Известия»– ի փոխանցմամբ , նշված է X սոցիալական ցանցում դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ:
Նույն օրը ՄԱԿ- ում Իրանի առաքելությունը հայտարարել էր, որ Լիբանանում Իսրայելի լայնածավալ ռազմական գործողությունը կնշանակի «ոչնչացման պատերազմի» սկիզբ:
Լիբանանի դեմ Իսրայելի լայնամասշտաբ պատերազմի դեպքում Իրանը բոլոր հնարավոր միջոցներով կաջակցի լիբանանյան «Հըզբոլահ»- ին. այս մասին, «Коммерсантъ»– ի փոխանցմամբ , հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական և երկրի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։
«Ամբողջ լիբանանյան ժողովուրդը, արաբական երկրները և դիմադրության առանցքի անդամները կաջակցեն Լիբանանին Իսրայելի դեմ։ Հնարավոր է, որ պատերազմը տարածվի ամբողջ տարածաշրջանում, որում ներգրավված կլինեն բոլոր երկրները, այդ թվում՝ Իրանը։ Նման իրավիճակում մենք այլ ելք չենք ունենա, քան բոլոր միջոցներով աջակցել «Հըզբոլահ»- ին»,- «Financial Times»- ին տված հարցազրույցում ասել է Քամալ Խարազին և հավելել, որ պատերազմի ընդլայնումը չի բխում Իրանի շահերից։
«Հըզբոլահ»- ի առաջնորդ Հասան Նասրալան հնարավոր է համարել լայնածավալ ռազմական գործողություններն Իսրայելի հետ, եթե Գազայի հատվածում պատերազմը չավարտվի հօգուտ պաղեստինցիների: Հունիսի վերջին Լիբանանը սկսել են լքել օտարերկրյա քաղաքացիները։ Ռուսաստանի դեսպանատունը համաքաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Լիբանան մեկնելուց։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ