«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Եկեք հասարակներով վերլուծենք

Եկեք հասարակներով վերլուծենք
04.07.2024 | 13:28

Երեկ և այսօր մի քանի լրատվականներով կարդացի, թե ամերիկացիները «բարձր են գնահատում» Բաքվի կողմից Կովկասում խաղաղության կայունությունը պահելու «գերագույն շնորհքը»։ ՀՀ-ում էլ մի մեծ խումբ ուժեղ «ջղայնացել» էր ԱՄՆ-ի վրա։

Նաև մի տեսանյութ էր պտտվում՝ խունջիկ-մունջիկ անող հայտնի ամերիկասերի կատարմամբ։

Սապոնվողների կողմից ոչ մի խոսք չկա, իհարկե։ Սապոնվող և՛ տեղական տերերին, և՛ «իմպորտնի» տերերին՝ շնորհավորանքներ, կեցցեներ, ուռռաներ...

ՈՒրեմն, երկար ժամանակ է ուսումնասիրում եմ ժողովրդին դեզինֆորմացնող լրատվականներ, «անհատ» լրատուներ, վերլուծաբաններ, քաղաքագետներ, կուսակցական վերլուծաբաններ, անկախ վերլուծաբաններ, քաղտեխնոլոգներ, փրկիչներ, պայքարիստներ, ֆիդայիստներ, ֆեյքիստներ ու, Ваграм Саакян -ի ասած, ատլախներ ու հայլախներ կոչված՝ հայ ազգին դեպի փայլուն ապագա տանող «խելոք գլուխներին»։

Ոչ ոք, նույնիսկ ամենալուրջ մարդիկ, որոնց շատ թե քիչ ընդունում է ազգի՝ գլխի հետ ընկերություն անող հատվածը, չի ասում կամ էլ չի պատկերացնում, որ պիտի ասի, որ մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում այս ազգի, երկրի շուրջ։

Տեսեք՝ ինչ է կատարվում աշխարհում։

Հա, ասեմ, որ լսում եմ նաև իրականություն թաքցնող տեղականներին, բաքվեցիներին, մոսկվացիներին, ամերիկացիներին, հրեաներին, ուկրաինացիներին, բելառուսներին, ղազախներին և էլի շատ շատերին։

1.Աշխարհում տոն են տալիս Վաշինգտոնը, Լոնդոնը, Մոսկվան, Պեկինը, Վատիկանը, Փարիզը, Բեռլինը, Դելին, Թեհրանը, Ստամբուլը և այլն։

Սա գիտենք բոլորս։

2.Մեծ հակամարտություն կա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև որպես առաջատար, և աշխարհին տիրելու պայքարում։

Թվում է, թե այս երկուսի միջև ամեն ինչ նորմալ է, բայց դա այդպես չէ։

3.Սակայն համարյա թե բոլորը դեմ են Մոսկվային։

4.ԱՄՆ-ն ուժեղ թիկունք է Իսրայելին։

Բայց Մեծ Բրիտանիան ջանում է վերացնել Իսրայելը։

5.Լոնդոնի կուրացիայի կամ փաստացի տիրապետության տակ են Կանադան, Ավստրալիան, Հնդկաստանը և էլի շատ պետություններ։

6.ԱՄՆ-ը տիրապետում է շատ երկրների «ղեկավարների» ունեցվածքին, դիրքին և հիմնական հնարավորություններին։

7.Բոլորը միասին վերցրած, բայց առանձին ծրագրերով փորձում են տիրանալ Ռուսական կայսրության նախկին և ներկա տարածքներին և ռեսուրսներին։

8.Այդ ճանապարհին սրանք ներդրումներ են անում հետսովետական բոլոր երկրներում գրանտների ու տենդերների միջոցով՝ այդ ճանապարհին ստեղծելով տարբեր հասարակական կազմակերպություններ։

Օրինակ, ՀՀ-ում կա մոտ 1200 ՀԿ։

9.Ռուսական կայսրությունը նման ճոխություններ իրեն թույլ չի տվել։

Թողել է, որ իր վասալ պետություններին ինչ-որ կերպ սնեն այդ երկրների հետախուզական ծառայությունները։

Կայսրությունը հետևում է բոլորին, իրագործելով միայն սահմանների պաշտպանական գործառույթները, ինչպես նաև հետախուզական աշխատանքները՝ աստիճանաբար հայտնաբերելով լրտեսական ցանցերը։

10. ՀՀ-ում լրտեսական մի մեծ ցանց ԱՄՆ-ինն է, մի մեծ ցանց Անգլիայինն է, մի մեծ ցանց Իսրայելինն է, Հնդկաստանինը նույնպես Անգլիայինն է։ Պատահական չէ, որ Անգլիայի վարչապետը ազգությամբ հնդիկ է։

Կանադայի ցանցն է մեծ, Վատիկանինը...

Ռուսականի մասին չարժե խոսել։ Այն գործում է ազատ և ապահով։ Կարելի է ասել, որ դա տիրունական ծառայություն է, ինչքան էլ որ մեծ-մեծ խոսեն պետական և կուսակցական «գործիչ-գործիքները»:

11.ՀՀ կոչվող պետության մեջ պետական պաշտոններն էլ բաժանված են առաջատար երկրների միջև։

Ուշադիր նայեք, կտեսնեք, ում՝ որ երկրների հատուկ ծառայություններն են սատար կանգնում, որ հայտնի լրատվականներն են «լուսաբանում», լոբբինգ անում։

Զորօրինակ, «Ազատությունն» ինչ է ասում:

12.Այսօր ՀՀ ղեկավար կազմը, նրան քննադատող, քլնգող ու խելք սովորեցնող, իշխանափոխություն քարոզող, հեղաշրջում պահանջող, «անզգույշ» արտահայտվող, կոպիտ հայհոյանքներ ու լուտանքներ թափողների պակաս չկա։

Բոլորը լծված են ժամանակ շահելուն։

Ժամանակ են շահում, մինչև որ աշխարհի տերերը մեր և իրենց տեղը որոշեն, թե ինչպիսին կլինի մեր ճակատագիրը։

Բայց այս բոլորն արվում է խրոխտ և «հպա՜րտ» ձևով.֊ դուխո՜վ, դուխո՜վ, դուխո՜վ, որովհետև մենք «անկա՜խ» ենք:

13.Ամերիկացիք մեր կյանքն են մտնում իրենցով, Վատիկանը՝ Փարիզով, Լոնդոնը՝ Թուրքիայով, Կանադայով, Հնդկաստանով։

ՀՀ խմելու ջուրը ֆրանսիական «Վեոլիայի» ձեռքին է։ Սա 50-միլիարդանոց ընկերություն է և շատ երկրների խմելու ջրի տերը:

14.Մեկդ ձեզ հարց տվե՞լ եք, թե ինչու է Անգլիան այդպես կպած ուզում Ամուլ սարը։ Մի՞թե արժեր հանքի համար, թեկուզ ոսկու, մոլիբդենի, ուրանի և էլի ինչ-որ զռթուզիբիլի համար այսքան մեծ աղմուկ հանել։

Ո՞նց այդ փաթեթը (853 էջ) հայտնվեց «Լիդիան» կոչված ընկերության ձեռքում, որը երբեք ոչ մի հանք չի բացել։

Այդ սարի տակ այնքան օգտակար հանածո չկա, որ արժենար այս մեծ աղմուկին։ 1953 թ սովետական երկիրը եզրակացրել է, որ տնտեսապես այս հանքի բացելը եկամտաբեր չէ։ Ավելի լավ է Ջերմուկը հանգստավայրի վերածել։

Իսկ գիտե՞ք, որ անգլիական BP ընկերությունը օրական 50 մլն եվրո է ստանում Բաքու-Ջեյհան նավթամուղից։

15.Արդյո՞ք 8 կիլոմետրանոց տարածքով Ամուլ սարը ռազմաբազայի տեղ չէ, որով կարելի է «կոնտրոլ» անել Երևանին, Բաքվին, և ամենակարևորը՝ Թեհրանին...

Արդյո՞ք Զանգեզուրի միջանցքի աղմուկը սրա հետ կապված չէ։

16.Արդյո՞ք Ղարաբաղյան շարժումը չի սկսվել նաև այս հենքի վրա։

17.Արդյո՞ք կայսրությունը չի հասկանում այս բոլորը։ Իհարկե հասկանում է։

18.Եվ վերջապես, ումի՞ց է պաշտպանվում ՀՀ վարչապետը այսքան մեծ թիկնազորով և ինչու:

1917-ին, երբ կայսրությունը ժամանակավորապես հեռացել է Կովկասից, այս նույն ձևով ոգևորվողներ են եղել։ Սակայն հետո, երբ 1920-ին վերադարձել է, վերադարձել է շատ կոշտ ձևով՝ «տապոռով»:

Խելքներդ գլուխներդ հավաքեք:

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 3549

Մեկնաբանություններ