Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հրաշքների համար էլ նախադրյալներ են պետք

Հրաշքների համար էլ նախադրյալներ են պետք
22.07.2024 | 07:27

Մեզ համար ամենաողբերգականն այն է, որ ոչ թե սեփական երկրի իշխանությունների խոսքին ենք սպասում, այլ սպասում ենք, թե թշնամին ինչ կորոշի։ Մենք այլևս, ցավոք սրտի, սկսել ենք նույնացնել Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին, ու միակ ակնկալիքը մնացել է այն, որ որևէ հրաշք կլինի. իսկ հրաշքներ եթե անգամ լինում են, ապա առնվազն պետք է այդ հրաշքների համար նախադրյալներ լինեն:

Հասարակությունը հաշտվել է այն աղետալի մտքի հետ, որ եթե թշնամին պահանջում է, ապա վաղ թե ուշ Հայաստանի իշխանությունները համաձայնելու են, ու այստեղ սկսվում է ներքին ագրեսիան:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5942

Մեկնաբանություններ