Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 

Ահա թե Նիկոլ հայադավն ու՛ր, ինչ Եվրոպա է ուզում քարշ տալ Հայաստանը, մեզ բոլորիս-3

Ահա թե Նիկոլ հայադավն ու՛ր, ինչ Եվրոպա է ուզում քարշ տալ Հայաստանը, մեզ բոլորիս-3
21.08.2024 | 17:41

Զարմանալի կլիներ, եթե «Երկրի հակառակ կողմը» պղծագործության հեղինակը հակառակ կերպ վարվեր


(սկիզբը՝ այստեղ)

ՈՒր է ուզում քարշ տա՞լ… Սատանայապաշտների, իր պես պղծագործների, սեռական շեղումներ ունեցողների, գլոբալիստների և աստվածանարգների պոռնիկ Եվրոպան, որի վերջը ԿՈՐԾԱՆՈՒՄՆ է: Այո, հենց այստե՛ղ՝ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության իր և իր ոհմակի քաղաքական ուղեգծով: Սա՛ է Նիկոլի խոստացած կամ հայտարարած հրեշավոր ապագան, որի հրեշավոր բնույթը թաքցրել է ու խոսել միայն սպասվող ապագայի մասին:
Փարիզի Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը քրիստոնյաների նկատմամբ ծաղր ու ծանակի, ԼԳԲՏ- ների, այլասերվածների, ինչպես նաև աստվածանարգության շքահանդեսի վերածելը, բարոյականության և ոչ միայն բարոյականության հնարավոր բոլոր կարմիր գծերը հատելը, որքան էլ զարմանալի է, քննադատեց նույնիսկ Վատիկանը:
Դժվար է պատասխանել այն հարցին, թե Վատիկանի կողմից արդյոք կլինե՞ր քննադատական խոսք, եթե օլիմպիադայի բացման ժամանակ միջոցառման կազմակերպիչների կողմից չբեմականացվեր «Խորհրդավոր ընթրիքի» (իր աշակերտների հետ Քրիստոսի «Վերջին ընթրիքի») ծաղրանմանությունը, իսկ ԼԳԲՏ- ների շքահանդեսը և մնացյալը լինեին:
Թե Վատիկանը չքննադատեր օլիմպիադայի բացումը նույնիսկ «Խորհրդավոր ընթրիքի» ծաղրանմանությամբ ակնհայտ աստվածանարգության պարագայում, հրապարակավ, բացահայտորեն ցույց տված կլիներ, որ հանդես գալով որպես կաթոլիկ եկեղեցու գերագույն մարմին, իրականում կեղծ քրիստոնեական կառույց է:
Հետևաբար Վատիկանում կամ դեռ մեծամասնություն են կազմում նրանք, ովքեր իսկապես չեն կարող հանդուրժել ասվածանարգությունը, կամ էլ օլիմպիադայի բացումը բացահայտ աստվածանարգության վերածելու կապակցությամբ Վատիկանի քննադատությունն իրեն անգործության, վերաբերմունք չդրսևորելու համար սպասելի քննադատությունից ու խայտառակությունից ապահովագրելու միջոց պետք է համարել:
Համենայն դեպս, թեկուզ բավական ուշ, բայց Վատիկանը քննադատել է այն հրեշավոր իրադարձությունը, որի պատասխանատուները, ինչպես արդեն նշել ենք, Ֆրանսիայի այլասերված ու սատանայապաշտ նախագահ Էմանուել Մակրոնն է, նրա նման սատանայապաշտ Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեն, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և նրանց նման սատանայապաշտ, գլոբալիստ, Սատանայի սերունդ կամ Սատանայի ծառա այլ ճիվաղներ:
Վատիկանը վիրավորանք է անվանել օլիմպիադայի բացման ժամանակ «խորհրդավոր ընթրիքի» տեսարանի ծաղրանմանությունը:
Կաթոլիկ եկեղեցին ավելի քան մեկ շաբաթ անց արձագանքել է Փարիզի օլիմպիական խաղերի բացման տեսարանին, որը ծաղրել է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» նկարը և քննադատության ենթարկվել Ֆրանսիայի եպիսկոպոսների խորհրդաժողովի, Կրեմլի, Թրամփի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, բազմաթիվ այլ հայտնի անձանց, մարմինների և կազմակերպությունների կողմից: Վատիկանն իր հայտարարության մեջ այն անվանել է «հավատացյալներին վիրավորանք»:
«Սուրբ Աթոռը վշտացած է եղել Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության որոշակի տեսարաններից և չի կարող չմիանալ վերջին օրերին հնչած ձայներին, որպեսզի ափսոսանք հայտնի շատ քրիստոնյաներին և այլ կրոնների հավատացյալներին հասցված վիրավորանքի առիթով»,- РБК- ի փոխանցմամբ , նշված է Վատիկանի հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով Փարիզի օլիմպիական խաղերում բռնցքամարտիկներ, ալժիրցի տրանսգենդեր, իբրև կին ներկայացող Իման Խելիֆի և իտալուհի Անժելա Կարինիի ականդալային, հանրային մեծ արձագանք առաջացրած մենամարտին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է .
«Ինչ վերաբերում է Փարիզի խաղերում հասարակական լայն հնչեղություն ստացած ալժիրուհի Իման Խելիֆի և իտալացի Անժելա Կարինիի միջև մենամարտին, ապա «Միջազգային օլիմպիական շարժումն էապես արժեզրկվում է և զոհ է դառնում ահա այս կեղծ ազատական դրսևորումներին, որոնք երբեմն սահմանակից են այլասերումներին»:
Փարիզյան օլիմպիական խաղերի բացումը քննադատել է նաև ԱՄՆ- ի նախկին նախագահ և նոյեմբերի 5- ին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, որը տրանսվեստիտների մասնակցությամբ «Խորհրդավոր ընթրիքի» ծաղրանմանությունը խայտառակություն է անվանել և հավելել՝ իրականում դա ահավոր էր: Թրամփի հավաստմամբ, եթե խաղերը տեղի ունենային ԱՄՆ- ում իր նախագահության ժամանակ, ապա ինքն անձամբ կստուգեր, որ քրիստոնյաների զգացմունքները չվիրավորվեին:
Մինչդեռ, ի տարբերություն Թրամփի, ԱՄՆ- ի ներկայիս նախագահ, գլոբալիստ, մասոն կամ մասոնների վեցանոց Ջո Բայդենը պաշտպանել է օլիմպիադայի բացմանը, ի տես աշխարհի, ցուցադրված հրեշավոր դրսևորումները: Սատանայի սերունդ կամ ծառա այդ ճիվաղից նույնպես հակառակը սպասել հնարավոր չէր:
Ինչպես արդեն հայտնի է, Փարիզում օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ ներկաները սուլել են եզրափակիչ ելույթի համար ամբիոն բարձրացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Հանդիսատեսի պահվածքի պատճառով Մակրոնն անմիջապես չի կարողացել ելույթ ունենալ։
Սատանային մատուցած իր ծառայությունը Մակրոնի վրա էժան չի նստելու, սուլոցներով նրա ելույթի ընդհատումը, հրապարակային խայտառակությունը Ֆրանսիայի նախագահին սպասվող դժնդակ ապագայի դեռ միայն սկիզբն են: Ինչպես օրերս հայտնի դարձավ РБК- ի հրապարակումից , Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում առավել ձայներ ստացած ձախերը Մակրոնին սպառնացել են իմպիչմենտով, եթե երկրի վարչապետ չնշանակի իրենց ուզած մարդուն: Կարծում ենք, Նիկոլի համար ամեն ինչ շատ ավելի վատ է ավարտվելու, քան նույնիսկ իմպիչմենտը:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 14347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ