Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ամեն վայրկյան պատերազմի վտանգն առկա է, սրանք նիստին «կով են կթում»

Ամեն վայրկյան պատերազմի վտանգն առկա է, սրանք նիստին «կով են կթում»
22.08.2024 | 13:14

Եթե անկեղծ ասեմ՝ էս կառավարություն կոչվածի նիստերից հոգնել եմ (դրա մասին, ի դեպ, ձեզանից շատերն են ինձ հարցրել): Նոր մի քանի դրվագ լսեցի ու, ինչպես և չէի կասկածում, տրամաբանությունն ու ասելիքը նույնն էր՝ բուտաֆորիկ դատարկություն:

Տեսեք, սրանք դրած նիստի ժամանակ անասնապահության զարգացման ու աջակցման ինչ-որ ծրագիր են քննարկում (կովեր, ոչխարներ, այծեր):

Առաջին հայացքից թվում է՝ զարմանալու ու ֆիքսելու առանձնակի հետաքրքրություն չկա, բայց հատկանշական էր այն, որ կովերի սերմնավորման ու կաթնատվության բարձրացման թեմայում առավել ակտիվ ներգրավված էին Պապիկյան Սուրոն ու Միրզոյան Արոն:

Հասկանու՞մ եք՝ ՊՆ ու ԱԳՆ պատասխանատուները, իրենց բան ու գործը թողած, երբ շուրջբոլորն ամենուր եռում է, ամեն վայրկյան պատերազմի պայթելու վտանգն է առկա, սրանք նիստին կով են կթում, հլա մի բան էլ Արոն հումոր է անում, թե՝ «ԱԳՆ-ն կզբաղվի էդ հարցերով»:

Գլխավոր «վնասվածքաբանն» էլ էն կարգի դատարկ ու տկարամիտ է, որ էսքան տարվա մեջ չիմացավ, որ Արարատյանը դաշտավայր չի՝ դաշտ է կամ, լավագույն դեպքում, հարթավայր (հա, ասեմ, որ Հայկական լեռնաշխարհում դաշտավայր ընդհանրապես գոյություն չունի):

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 5596

Մեկնաբանություններ