«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Պուտինի «մոնղոլական նախադեպը» և Հայաստանը

Պուտինի «մոնղոլական նախադեպը» և Հայաստանը
04.09.2024 | 11:49

Հռոմի ստատուտը ստորագրած Մոնղոլիայում Պուտինին հանդիսավոր արարողությամբ ընդունեցին:

Էդ երկրի իշխանության ներսում «Գագիկ Մելքոնյան»-ներ չհայտնվեցին, որ Ռուսաստանի նախագահին ձերբակալելու ահասարսուռ պատմություններ պատմեն:

Արևմուտքը, իհարկե, «վախեցնող» տեքստերով սպառնում է Մոնղոլիային, սակայն այս հայտարարություններն իրականում որևէ արժեք չունեն՝ նույնիսկ բարոյական հարթության վրա, որովհետև եթե սրանից մի քսան տարի հետ գնանք՝ միջազգային իրավունքի խախտման հիմքերը կտեսնենք հենց արևմտյան դերակատարների մասնակցությամբ:

Մոնղոլիան Պուտինի «անձեռնմխելիության» նախադեպը ստեղծել է: Ավելի լավ է՝ Նիկոլի Փաշինյանի իշխանությունը մտածի, թե ինչ փաստարկներ է ներկայացնելու արևմտյան գործընկերներին, եթե Պուտինը որոշի «մոնղոլական նախադեպը» կրկնել Հայաստանում:

Մելքոնյան Գագոյին «փուռը տալը» լուծում չէ. էդ «ծերունի ավազակն» այլևս նույնիսկ Փաշինյանին պետք չէ...

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3349

Մեկնաբանություններ