ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Լեզվի ճարպկության և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինել

Լեզվի ճարպկության և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինել
09.09.2024 | 19:56

Ես կարծում եմ, որ Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է, որ իշխանության հետ բանավիճելու նյութ նույնիսկ չկա էլ:

Իշխանությունն Արցախն Ադրբեջան հռչակելով և ադրբեջանական ագրեսիային` իր բոլոր դրսևորումներով, լուռ կամ բարձրաձայն խրախուսելով, իր դիրքորոշումն ու կամքն արդեն արտահայտել է:

Լեզվի ճարպկության և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինել. փաստերն իրականում խոսուն են և քննարկման տեղիք չեն տալիս:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4772

Մեկնաբանություններ