ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Սա կաղապարներից հրաժարվելու հերթական արշավն է

Սա կաղապարներից հրաժարվելու հերթական արշավն է
17.09.2024 | 12:19

«Շունը բարձրացել է ծառը և ձու է ածել»: Սա դասագրքից հատված է, և, ըստ համապատասխան նախարարի, պատասխանելով քննադատությանը, մենք երեխաների մտածողությունը քառակուսի ենք դարձնում, ստիպում ենք ստանդարտ եղանակով մտածել ու թույլ չենք տալիս, որ նրանց երևակայությունը զարգանա։

Իսկ, իրականում, ինչու՞ է շունը բարձրացել ծառը և ձու ածել։ Իսկ ինչու՝ ոչ։ Սա՛ է խնդիրը։

Որքան էլ տարօրինակ չլինի, սա սեռական դաստիարակության ոլորտի խնդիր է, ինչն Արևմուտքում մուլտերի, դասագրքերի ու երեխաների համար ֆիլմերի ալգորիթմներից է։

Իսկ շունը տղա՞ է, թե աղջիկ։ Եթե տղա է, ինչու՞ չի կարող իրեն աղջիկ զգալ և ձու ածել։ Եթե շունն աղջիկ է, ինչու՞ չի կարող իր ինքնությունը փոխել և, որպես ծիտ, ձու ածել. պարզ ասած, շունն իր ցեղատեսակը՝ «ազգությունն» է փոխել։

Սա կարդացողի համար հիմարություն կթվա և աբսուրդի ժանր կհամարի, բայց մենք գործ ունենք երեխաների մտածողության ու երևակայության հետ, որտեղ հեքիաթների հերոսները կենդանիներն են, սակայն ընկալվում են որպես մարդկանց տիպաժներ։

Ըստ Յունգի, այդ տարիքից, հեքիաթների և առասպելների միջոցով, առաջանում են արքետիպեր, և նրանց ապագա ինքնությունը, աշխարհայացքն ու իրականության ընկալումն է ձևավորվում։ Նաև նշենք, որ այդ տարիքում երեխաներն այդ ամենն ընկալում են առանց քննադատության, որպես բացարձակ ճշմարտություն, իսկ իրենց իդենտիֆիկացնում են հեքիաթների հերոսների հետ։

Մի խոսքով, հոգեբաններն ու հոգեվերլուծողները սա ավելի լավ կբացատրեն, իսկ մեզ համար սա կաղապարներից հրաժարվելու հերթական արշավն է։ Տվյալ դեպքում կաղապարներից հրաժարվում է շունը, որն օրինակելի հերոս է երեխաների համար։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3964

Մեկնաբանություններ