«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ինչու՞, երբ նախրապանն է էրդողանի գիրքը սեղմում կրծքին (կրծքերին)՝ նախիրը սկսում է ցնծալ ու փառավորվել

Ինչու՞, երբ նախրապանն է էրդողանի գիրքը սեղմում կրծքին (կրծքերին)՝ նախիրը սկսում է ցնծալ ու փառավորվել
25.09.2024 | 22:16

Մի պահ պատկերացրեք, թե ինչպես է որևէ իրական կամ սարքովի ընդդիմադիր Էրդողանի գիրքը գորովանքով սեղմել կրծքին ու երանությամբ ժպտում։

Պատկերացրեցի՞ք։

Իսկ հիմա պատկերացրեք, թե նման բան պատահելու դեպքում նախիրն իր «քաղաքագետներով» ու անճոռնի կնիկներով ինչ ավյունով կհոշոտեր սույն էրդողանամոլին։

Սա է՞լ պատկերացրեցիք։

Բա լավ, հապա ինչու՞, երբ նախրապանն է էրդողանի գիրքը սեղմում կրծքին (կրծքերին)՝ նախիրը սկսում է ցնծալ ու փառավորվել։

Մի քիչ ավելի դժվար պատկերացնելու բան էլ առաջարկեմ։

Կարո՞ղ եք երևակայել, թե ինչեր են գրված էրդողանի գրքում։

Հնարավոր է, չէ՞ այնտեղ գրված լինի «իրական Հայաստանի» կամ այլ կերպ ասած, «արևմտյան Ադրբեջանի» մասին։

Կասկած չունեմ, որ գրված է։

Չէ՞որ էրդողանն ինքը մի քանի անգամ հպարտությամբ հայտարարել է, որ ալիևն ու իր «հայկական» կամակատարները չէին կարող պատերազմ հաղթել ու Արցախ կործանել, որ դա արվել է առավելապես ի՛ր շնորհիվ։

Վերջում՝ խնդրում եմ գուշակեք այն հրատարակչին, որը շուտով հայերեն կթարգմանի ու կհրատարակի էրդողանի ընծայած «գիրքը»։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6617

Մեկնաբանություններ