Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Արտագաղթեք, քաղաքական ապաստան հայցեք, և ամենակարևորը` միշտ խմեք և մնացածներին պարտադրեք խմել «Հայաստանի կենացը»

Արտագաղթեք,  քաղաքական ապաստան հայցեք, և  ամենակարևորը` միշտ խմեք և մնացածներին պարտադրեք խմել «Հայաստանի կենացը»
30.09.2024 | 18:37

Լոս Անջելեսի ճանաչված հայկական ռեստորաններից մեկում ծեծկռտուք և սպանություն է եղել:

ՈՒրեմն, ռեստորանում հայերի մի քանի առանձին, միմյանց հետ չփոխկապակցված խմբեր առիթներ են նշել: Սեղաններից մեկից առաջարկվել էր հոտնկայս «Հայաստանի կենացը խմել»: Ընդ որում, «առաջարկը» պարտադրանքի կերպով հնչել է բոլոր սեղանների սեղանակիցների համար (՞): Չնայած, տարբեր սեղանների շուրջ նստած այցելուները միմյանց չեն ճանաչել, այնուամենայնիվ, կանգնել և հարգել են «Հայաստանի կենացը»:

Կենաց առաջարկողը նկատել էր, որ սեղաններից մեկի սեղանակիցը թեպետ «Հայաստանի կենացը խմելու» ընթացքում կանգնել է, սակայն բաժակի պարունակությունը չի դատարկել: Վերջինից հետաքրքրվել են «Հայաստանի կենացը» չխմելու պատճառը: Պարզվել է, որ երիտասարդն ալկոհոլ չի օգտագործում, մարզիկ է: Դա «Հայաստանի կենացը խմելու» ջատագովների դուրը չի եկել: Ծեծկռտուք է սկսվել: Մի քանի մարդ վիրավորվել է, մեկը` զոհվել:

Մտածում եմ` հնարավոր է, որ «Հայաստանի կենացը» խմողների մի մասը վաճառել են Հայաստանում իրենց բնակարանը և Մեքսիկայով մուտք են գործել ԱՄՆ:

Ենթադրում եմ, որ նրանցից ոմանք (շատերը) փաստաբան են վարձել, ինչ-որ «պատմվածք» հորինել և դրա հիմքով` ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալու համար, դատարան են դիմել: Իսկ «պատմվածքն» այն մասին է, թե ինչքան վատն է Հայաստանը:

Ի՞նչ ասեմ: Սովորեք:

«Պատմվածքներ» հորինեք:

Արտագաղթեք: Քաղաքական ապաստան հայցեք:

Եվ, ամենակարևորը` միշտ խմեք և մնացածներին պարտադրեք խմել «Հայաստանի կենացը»:

Միգուցե` արդեն չեղած Հայաստանի կենացը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ