ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Երկրում աղանդավորականությունն է մոլեգնում, եկեղեցու օծյալ հոգևորականը իր գործի չարածի մասին չի խոսում, նախկին է հերքում

Երկրում աղանդավորականությունն է մոլեգնում, եկեղեցու օծյալ հոգևորականը իր գործի չարածի մասին չի խոսում, նախկին է հերքում
08.10.2024 | 19:12

Մարդիկ լավն են, բայց ում պետք չի քիթը խոթել է քաղաքականության մեջ ու նախկին նախագահներին խորհուրդ է տալիս։

Ոչ մեկը չի ասում, թե այ կղերական քո ի՞նչ բանն է մտել ես քաղաքականություն։ Երկրում աղանդավորականությունն է մոլեգնում, եկեղեցու օծյալ հոգևորականն իր գործի չարածի մասին չի խոսում, նախկին է հերքում։

Ամեն նման խառնակչություն թուրքի տակ մեզ պառկեցրած Նիկոլի ջրաղացին է աշխատում։

Էս ժողովուրդը մեղք է. մի սթափ դատողությամբ մարդ չկա, որ նախկիններին հերքելով չզբաղվի, այլ կառուցողական ծրագիր առաջարկի ազգը խորը անդունդից հանելու համար։

Ոչ հոգևորականների դասում, ոչ փողատերերի, ոչ մշակույթի, գիտության մեջ մի ուժեղ, սկզբունքային մարդ չգտնվեց, որ Հայաստանի ողբալի իրավիճակը սրտով զգա, ոչ թե փողի շխշխկոցով, կամ ինչ-ինչ սեփական շահի սպասելիքներով։

Երկրում ջահել չթողեցին, որ ծնելիություն լինի։ Ծնում են զոհվածների`50 տարեկանին մոտ մայրերը։ Երիտասարդ երջանիկ ընտանիքների թիվն այնքան է սեղմվել, որ հոգևորականը դրա մասին պետք է մտահոգվի, ոչ թե իր վատատեսությամբ մարդկանց գցի էլ ավելի մեծ մեղքի, անճարության մեջ։

Մայր եմ ու հայ, ու ես չեմ կարող հանգիստ գլուխս բարձին դնել, երբ Հայաստանում չի գտնվում մեկը, ով կասի.

- ժողովու՛րդ, սա Ա կետն է, սա էլ Բ-ն։ ՈՒ մենք բոլորս առանց նախկինացավ գնում ենք առաջնակետից, դեպի երկրում թրքածին գժի կառավարությունը ավարտացնելուն։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5145

Մեկնաբանություններ