Ադրբեջանում հերթական անգամ պահանջում են փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ «Ադրբեջանական հանրությանը լավ հայտնի է, որ Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ մեր երկրից: Մենք սպասում ենք Հայաստանից վճռական քայլեր այս հարցում։ Փաստարկները, որոնք մենք լսել ենք վերջին ժամանակներս Հայաստանի կողմից, մեզ չեն կարող բավարարել»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։                
 

ՆԱ` լույս-փրկության Արահետը

ՆԱ` լույս-փրկության  Արահետը
09.10.2024 | 08:14

Չար մոգերի հուռութքի պես,

Դանդաղասպան թույնի նման`

Գառան տեսքով «գայլերն» անտես

Հոգիներս առան-տարան:

Իրար կորցրինք շան հաչոցով

Եվ շնացանք կրքոտ այնքան,

Որ մեղքերից մեղուշածոր

Լռեց անգամ լացը մանկան։

Խենթ տրվեցինք գիտակցաբար

Սատանայի կրքին վայրագ:

Չարից սերող տենչը տկար

Ծոր էր տալիս անափ, անհագ...

Քար-սրտերին մեր մթագնած

Նեռն է նստած հազար տարի։

Խարխափում ենք, արդ մթագնած՝

Միսը ծամում հոտած լեշի։

Մեղքավիհից` լույս-փրկության

Արահետն է ՆԱ փարոսում:

Շոյում ափով` տաք, հայրական

ՈՒ Գողգոգոթան մեկեն անցնում:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 7650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ