Մոտ երեք տարի տևած նախաքննության ընթացքում թիվ 38164721 քրեական գործում տեսանելի առաջընթաց տեղի չունեցավ:
Այդ ընթացքում փոխվեցին երեք քննիչներ, և այդպես էլ մեղադրյալներ ի հայտ չեկան Աղստև գետի հունի ավերման, գետի հունի փոխման, գետի հունի խորացման և դրա պատճառով Իջևանի Դենդրոպարկի ջրազրկման ու թանկարժեք կոլեկցիայի չորացման հետևանքում։
Այդ ընթացքում մի քանի անգամ եղել են փորձագիտական այցելություններ՝ այդ թվում ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia փորձագետների, որը սակայն ոչինչ չի տվել։
Քանիցս նշել եմ, որ ամբողջությամբ նման տեսակային կազմ ճանաչող ծառագետ ՀՀ-ում հանդիսանում եմ միայն ես։
Իսկ դրսից մասնագետներ 30-35 հոգի բերելով, երկրի բյուջեի վրա շատ թանկ կնստի, չնայած, որ վնասը միայն այգուն չէ հասցված, այլ գլոբալ առումով շրջակա միջավայրին (գետ, հողերի լվացում և այլն)։
Այստեղ հարցը նրանում է, որ կարծես թե ցանկություն էլ չկա մեղավորներ ի հայտ բերելու և մեղադրանք առաջադրելու ուղղությամբ։
Իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia-ն ընդհանրապես ոչ ոքից կարծես թե պահանջ չունի. ո՛չ գետի համար, ո՛չ պարկի համար, ո՛չ էլ ոչնչացված բնության հուշարձան ժայռի համար։
ՇՄՆ-ն միայն կարողացել է «կրճատել» միասին ընդամենը 500 000 դրամից էլ պակաս ստացող չորս հոգուս, այգու մի մասը կոպիտ խախտումներով վարձակալությամբ տալով այս բոլոի հեղինակ Իջևանի գինու կոնյակի գործարանին։
Մեկ ամիս է, որ գործը փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Դեռևս ոչ մի զանգ կամ այցելություն չի եղել։
Ինչևէ, սպասենք Կոմիտեի քայլերին։
Դրական շարժ չլինելու պարագայում ստիպված ենք լինելու դիմել դատարաններ՝ մի շարք քրեական գործերով, մի քանի գերատեսչությունների և մի շարք պաշտոնյաների հանդեպ։
Մեխակ ՍԱՅԱԴՅԱՆ