«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Արձանագործի վարպետությունը

Արձանագործի վարպետությունը
13.10.2024 | 00:06

Աստծո կանչը

Հոկտեմբերի 13

Տեր, հավատու՛մ ենք, օգնի՛ր մեր անհավատությանը:

Տե՛ր, լսի՛ր մեր աղոթքները, և մեր աղաղակները թող Քեզ հասնեն:

Ինչպես ասացի` քայլեք Աստծուն օրհնելու ճանապարհով:

Այո’, անշուշտ պիտի օգնեմ ձեր անհավատությանը և ի պատասխան ձեր աղոթքների` պիտի ուղարկեմ այնպիսի մեծ հավատք, մի այնպիսի վեր ընձյուղվող հավատք, որ ամեն օր ներկայի պարզ տեսությամբ հետ նայելով` անցած օրերի հավատքը նկատեք իբրև անհավատություն:

Իմ թագավորության գեղեցկությունը իր աճումի մեջ է:

Այդ թագավորության մեջ միտում կա միշտ առաջադիմելու. շարունակ մի երթ կա` զորությունից զորություն, փառքից փառք: Հաստատվե՛ք Իմ թագավորության մեջ. օթևա՛ն ունեցեք այնտեղ և շուտով կխուսափեք նույն տեղում կանգնած մնալուց ու կարծրացումից: Հավիտենական կյանք, լիառատ կյանք է խոստացված բոլոր նրանց, ովքեր Իմ թագավորության մեջ իրենց կացարանը ունեն:

Զուր ժամանակ մի’ վատնեք մտածելով ձախորդությունների ու թերությունների վրա:

Հաշվի առեք օգտակար այն դասը, որ սովորեցիք դժվարություններից և ընդունեք դրանք` իբրև աստիճաններ վերելքի:

Վեր բարձրացեք ու ընթացս մոռացեք, թե ինչպես կամ ինչից էին պատրաստված աստիճանները: Բնավ կարևոր չէ` նրանք ուրախությունի՞ց թե՞ տրտմությունից, հաջողությունի՞ց թե՞ անհաջողությունից, դեղ- սպեղանիի՞ց, թե՞ վերքերից են կազմված: Էականն այն է, որ դրանք ծառայում են իրենց նպատակին:

Մի ուրիշ դաս էլ սովորեցե՛ք:

Երբ արձանագործը անպիտան մարմար է գտնում, այն մի կողմ է նետում` չունենալով մշակելու հնարավորություն:

Բայց հակառակ ամեն ինչի, այդ մարմարի կտորն իրեն կատարյալ կարծելով` արհամարհանքով է նայում այն կտորին, որի վրա քանդակագործն աշխատում է` տաշելով ու կատարելագործելով այն: Այս օրինակից դաս առեք ձեր կյանքի համար:

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ

Հե­տա­դարձ ճա­նա­պարհ չկա