«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Բանտարկված Աստված

Բանտարկված Աստված
16.10.2024 | 00:14

Աստծո կանչը

Հոկտեմբերի 16

Տե՛ր, գովում ենք Քեզ և օրհնում Քո

Անունը հավիտյան:

Այո’, բարեբանել: Որովհետև այդ պահից սկսած, եթե անգամ ամենադժվար կացության մեջ հայտնված լինես, քո տրտմությունը ուրախության կփոխվի, կաշկանդումները` ազատության. կփոխվեն և արտաքին պարագաները` անկարգությունները կարգի կգան, քաոսը պարզության կփոխվի:

Ամեն ինչի բարեկարգության սկիզբը պետք է սկսվի քո ներսից, որքան էլ սահմանափակ լինեն քո հնարավորությունները, որքան էլ քիչ կարգավորել ցանկանաս քո գործերը, այնուամենայնիվ, քո սեփական տնտեսությանը վերադառնալու ջանք պիտի թափես` ուղղելով ու կարգի բերելով այն բոլոր բաները, որոնք սրբագրելու կարիքն ունեն:

Երբ կարգ ու կանոն հաստատես քո ներսում, կտեսնես, որ կարգավորվել ես նաև արտաքնապես: Մաքրագործվել ամբողջովին և վերգտնել խաղաղությունն հոգու` նշանակում է ազատություն տալ Աստվածային ուժին, որ բանտված է քո ներսում:

Այդ ուժը, հոգևոր այդ զորությունը, երբ սկսի գործել, անմիջապես հրաշքներ կկատարի: Այդ ժամանակ է, որ քո տրտմությունը ուրախության կփոխվի:

Դիտվել է՝ 2949

Մեկնաբանություններ