«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Հավատքի տեսողություն

Հավատքի տեսողություն
17.10.2024 | 00:11

Աստծո կանչը

Հոկտեմբերի 17

Ի՛նձ ուղղեք ձեր աչքերը` Ինձ տեսնելու համար:

Մի՛ նայեք ձեր շրջապատում եղած փնթի բաներին, գեղեցկությունից զրկված դատարկություններին. մի՛ նայեք ձեր մեջ եղած և ձեր շրջապատի մարդկանց անկատարությանը:

Երբ ձեր հայացքը շարունակ ինձ փնտրի, այնժամ կունենաք հավատքի տեսողություն. և կկարողանաք նշմարել Իմ մեջ` ձեր կարողացածը և ձեր կամեցածը:

Ձեր անհանգստության մեջ նայեք Իմ անխռովությանն ու հանգստությանը:

Անհամբերության մեջ` նայեք Իմ անսահման համբերությանը: Ձեր պակասության ու անկատարության մեջ նայեք Իմ կատարելությանը:

Ինձ նայելով` հետզհետե Ինձ այնքան կնմանվեք, որ ձեզ էլ կասեն, թե դուք առնչվել եք Հիսուսի հետ:

Երբ Ինձ նմանվելով` ճշմարիտ առաջընթաց ապրեք, այդ ժամանակ դուք կկարողանաք անել այն, ինչ Ես արեցի. և ավելի մեծամեծերը պիտի անեք, որովհետև Ես գնում եմ Հորս մոտ:

Աստվածամերձ ձեր բնակության վայրից, ինչին այլևս չեն կարողանա մոտենալ ո՛չ մարդկային սովորական կաշկանդումները և ոչ էլ սահմանափակումները, Ես կարող եմ պարգևել ձեզ ամենահաղթ և ամենահրաշագործ ուժը` ձեր Աստվածային եղբոր ու դաշնակցի:

Դիտվել է՝ 2907

Մեկնաբանություններ