Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մենակություն

Մենակություն
18.10.2024 | 00:11

Աստծո կանչը

Հոկտեմբեր 18

Այն ժամանակ բոլոր աշակերտները լքեցին

նրան ու փախան (Մարկ. ԺԴ. 50):

Դարերի ընթացքում անմնացորդ նվիրումի բոլոր գործերը` դժվարությունների ժամանակ ցույց տված հնազանդությունը, ծառայության մեջ ցույց տված սիրո բոլոր արտահայտությունները, Ես ընդունել եմ իբրև քավություն Իմ այն մենակության, որ ապրեցի երկրի վրա, երբ Իմ աշակերտները լքեցին Ինձ:

Այնուամենայնիվ, Ես իրազեկ էի` մարդկությանը փրկելու Իմ Հոր ծրագրին. միայն մի պահ այն մերժելու փորձությունն ունեցա: Գեթսեմանի պարտեզում ապրեցի այդ տկարությունը` ակամա վիճարկելով Իր Միտքը և նպատակը: Այնպես որ, Ես ճանաչում եմ միայնակի ու լքվածի վիճակը:

Այստեղից երկու անհրաժեշտ դաս սովորեք, Իմ որդիներ:

Նախ իմացեք, որ Ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում մենակությունը, լքումը և առանձնությունը: Իմացեք, որ հավատարմությամբ կատարած ձեր յուրաքանչյուր գործ, ճշմարիտ սփոփանք է Իմ Սրտին: Իմացեք նաև, որ Ինձ լքող ու փախչող մարդկանց էր, որ Ես տվեցի` մարդկությանն Իմ պատգամները տանելու պարտականությունը: Այդ փախչողներին. վախով համակված այդ մարդկանց էր, որ տվի մարդկությանը:

Ես աշխարհի հաջողությունները չօգտագործեցի` Իմ Թագավորության կարևոր գործերը կատարելու համար. «Նրանք բոլորը թողեցին նրան ու փախան»:

Սովորեք նաև, թե ինչ քաղցրությամբ պիտի հասկանալ ու ներել մարդկանց թերությունները:

Մարդը մինչև որ կատարյալ կերպով չձախողվի, չի կարող սովորել ճշմարիտ խոնարհությունը:

ՈՒ միայն խոնարհներն են, որ պետք է ժառանգեն երկիրը:

Դիտվել է՝ 2848

Մեկնաբանություններ