ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               
 

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13
18.10.2024 | 15:10

(սկիզբը` այստեղ)

Իսրայելը կարող է առաջիկա օրերին հարձակվել Իրանի վրա, սակայն հարվածների թիրախների վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել. «РИА Новости»- ի այսօրվա հրապարակման համաձայն, այս մասին, իսրայելցի պաշտոնյաներին վկայակոչելով, հայտնում է «Washinhton Post» (WP) թերթը:
«Իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ Իրանում հարվածի թիրախների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն հարձակումը սպասվում է առաջիկա օրերին»,- նշված է հրապարակման մեջ:
Նույն WP – ն, ինչպես տեղեկանում ենք «Аргументы и факты»- ի հոկտեմբերի 15- ի հրապարակումից , ավելի վաղ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պատրաստակամություն է հայտնել հարվածել Իրանի ոչ թե նավթային կամ միջուկային, այլ ռազմական օբյեկտներին:
Ինչպես հաստատել են անանուն աղբյուրները, վարչապետն իր վերոնշյալ մտադրության մասին հայտնել է ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։
РБК- ի փոխանցմամբ, «Washinhton Post»- ը հրսպարակել է իր աղբյուրներից մեկի ասածը, որ Իրանին Իսրայելի պատասխան հարվածը մանրակրկիտ մտածված կլինի, որպեսզի «ԱՄՆ- ի ընտրություններին քաղաքական միջամտության» զգացողություն չլինի:
Ըստ WP- ի վերլուծաբան զրուցակիցների կարծիքի, Իսրայելի հարվածն Իրանի նավթային օբյեկտներին կարող է հանգեցնել էներգակիրների գների կտրուկ աճի, իսկ երկրի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է ջնջել մնացած բոլոր կարմիր գծերը և հրահրել հետագա էսկալացիա և ԱՄՆ- ի ուղղակի ներգրավումը հակամարտությունում: Դրա փոխարեն ռազմական օբյեկտների վրա հարձակվելու Նաթանյահուի ծրագիրը թեթևացած է ընդունվել Վաշինգտոնում:
Իսրայելի «Kan» պետական հեռուստառադիոընկերության տեղեկացմամբ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն և պաշտպանության նախարար Յոավ Գալանտը մյուս նախարարների հետ անվտանգության հարցերով խորհրդակցությունների ընթացքում համաձայնեցրել են Իրանի դեմ պատասխան հարձակման եղանակն ու ժամանակը, սակայն գործողության իրականացման համար դեռ պահանջվում է նախարարների կաբինետի վերջնական հաստատումը:
Դարձյալ WP – ին հղում կատարած «Коммерсантъ»– ի հրապարակման համաձայն, Նաթանյահուն Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարելով, որ պատրաստ է հարձակվել Իրանի միայն ռազմական օբյեկտների վրա, «ավելի չափավոր դիրքորոշում» որդեգրելով, ԱՄՆ- ի նախագահին հավաստել է, որ պատասխան հարձակումը հաշվարկված կլինի այնպես, որպեսզի խուսափվի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ- ի նախագահական ընտրությունների վրա ազդելուց: Ինչպես գրել է WP– ն, Իսրայելի վարչապետի զիջումներն ազդել են Բայդենի՝ Իսրայելին THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգ ուղարկելու որոշման վրա, այսինքն՝ որոշում է կայացվել Իսրայելին տրամադրել հիշյալ համակարգը:
WP- ի մեկ այլ աղբյուր հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակումը կիրականացնի մինչև ԱՄՆ- ի՝ նոյեմբերի 5- ին նախատեսված նախագահական ընտրությունները, հակառակ դեպքում, ինչպես բացատրել է WP- ի զրուցակից պաշտոնյան, Իսրայելի արձագանքի բացակայությունը «կարող է մեկնաբանվել որպես թուլություն»:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, նույնպես հայտնել էր, որ ամերիկացի պաշտոնյաների կարծիքով, Իսրայելը, ի պատասխան Թեհրանի հրթիռային հարձակման, կհարվածի Իրանին դեռ մինչև նոյեմբերի 5- ին ԱՄՆ- ի նախագահական ընտրությունները:
Վերոշարադրյալով հանդերձ, պետք է նկատի ունենալ հետևյալը.
Նախ, Նաթանյահուն այն վարչապետն է, Իսրայելն էլ այն պետությունը, որոնց որևէ հայտարարության, խոստման, հավաստման հնարավոր չէ ու չի կարելի հավատալ, այսինքն՝ հիմա ասել են, որ չեն հարվածելու Իրանի նավթային, միջուկային օբյեկտներին, վաղը կարող են հարվածել:
Երկրորդ. անկախ նրանից՝ Իսրայելը մինչև նոյեմբերի 5- ն Իրանի միջուկային, նավթային օբյեկտների՞ն կհարվածի, թե ռազմական թիրախներին, Իրանն արդեն քանիցս հայտարարել է, որ դրանից հետո ավելի հզոր հարված կհասցնի Իսրայելին, ինչին, կասկածից դուրս է, կհաջորդի Իսրայելի ավելի ավերիչ, վնասակար պատասխանը, այս անգամ, շատ հնարավոր է արդեն, Իրանի հենց միջուկային, նավթային օբյեկտներին:
Վստահաբար կարելի է ասել, որ դրանից հետո Մերձավոր Արևելքում, մեր տարածաշրջանում մեծ պատերազմից խուսափել հնարավոր չի լինի: Իհարկե, Աստված մի արասցե, այդ դեպքում բացառված չի լինի միջազգային ասպարեզում իրեն ծայրահեղ սանձարձակ պահող, ծայրահեղ անպատասխանատու քաղաքականություն վարող Իսրայելի նույնիսկ միջուկային հարվածն Իրանին:
Երրորդ. ԱՄՆ- ը քաջատեղյակ է, Իսրայելի հարձակման դեպքում իր թշնամուն ավելի հզոր հարված հասցնելու Իրանի պաշտոնյաների բազմաթիվ զգուշացումներին, և այս պարագայում Իսրայելին իր հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության THAAD հզորագույն համակարգի , ինչպես նաև այլ զենքերի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի տրամադրումը, առանց որոնց, Իսրայելը դժվար թե համարձակվի հարվածել Իրանին, ոչ այլ ինչ է, եթե ոչ ԱՄՆ- ի կողմից Իրանի նկատմամբ Իսրայելի հարվածի խրախուսում, ավելին՝ Մերձավոր Արևելքում, լայն իմաստով նաև մեր տարածաշրջանում մեծ պատերազմի պայթուցիչի դերի ստանձնում: Միացյալ Նահանգները, Իսրայելի հետ միասին, անմիջական պատասխանատվություն է կրելու հիշյալ պատերազմի սանձազերծման դեպքում:
Հավելենք, որ ինչպես ժամեր առաջ տեղեկացրեց РБК- ն , Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ- լեյտենանտ Հոսեյն Սալամին զգուշացրել է, որ Իսրայելը ցավոտ պատասխան կստանա Իրանին հարվածելու դեպքում, և THAAD հակահրթիռային համակարգերը չեն օգնի նրան: ԻՀՊԿ- ի հրամանատարը հայտարարել է, որ Իրանը կկատարի իր սպառնալիքները երկրում կամ տարածաշրջանում իր օբյեկտների վրա հարձակումների դեպքում:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ