«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Լսիր իմ պատասխանը

 Լսիր իմ պատասխանը
19.10.2024 | 00:11

Աստծո կանչը

Հոկտեմբերի 19

Տե՛ր, լսիր մեր աղոթքը, և մեր աղաղակը

թող հասնի Քեզ

Մարդու հոգու աղաղակը երբեք անլսելի չի մնում: Ոչ թե Աստված չի լսում, այլ մարդն է, որ չի լսում պատասխանը:

Ինչպես մեքենայի տարբեր մասերն են պատրաստված այնպես, որ մեկը մյուսին ճշտորեն համապատասխանելով` ներդաշնակ գործելու հնարավորություն են տալիս մեքենային, այդօրինակ հարաբերության մեջ է նաև մարդկային սրտի աղաղակը և Աստծո պատասխանը:

Սակայն մարդն իր աղաղակը կամ խնդրանքը նկատում է իբրև մի առանձին բան, որ կարող է լսվել կամ չլսվել` կախված Աստծո հաճությունից, առանց իմանալու, որ պատսխանն էլ այնտեղ է ի սկզբանե և սպասում է խնդրողին:

Եվ մարդու անուշադիր լինելը կամ թերի ունկնդրումն է պատճառը, որ չի լսում պատասխանը և հետևաբար զրկված մնում` օգնությունից ու փրկությունից:

Դիտվել է՝ 2730

Մեկնաբանություններ