«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Հալալ ա արսենյան գյունգյուլին, հալալ ա…

Հալալ ա արսենյան գյունգյուլին, հալալ ա…
19.10.2024 | 18:30

Երեկ սույն վիժվածքանման խայտառակությունը դիվանագիտական ընդունելություն էր կազմակերել Մոսկվայում՝ ՀՀ անկախության օրվան նվիրված, որը նշվում է вообще-то սեպտեմբերի 21-ին:

Բայց դա ջհանդամ:

Բանն այն է, որ երեկ Ադրբեջանի տոնն էր՝ Անկախության վերականգման օրը (հղումը՝ Հ.Գ.-ում):

Հիմա թե ինչ է իրականում տոնել արսենյան գյունգյուլը՝ ինքներդ գուշակեք:

Հավելեմ, որ հյուրերի դիմավորման սրահում տեղադրված էր ինստալյացիա՝ Արագած լեռան պատկերով Արարատի փոխարեն:

Ի՞նչ ասեմ: Ասեմ միայն, որ մի քանի հատ արսենյան գյունգյուլ ունենալու դեպքում Հայաստանին այլևս թշնամի պետք չէ, գոյություն ունեցող թշնամիներն էլ կդադարեն թշնամի լինել, քանզի կա արսենյան գյունգյուլ, իրենց գործը կանի: Ադրբեջանին էլ այլևս բարեկամ պետք չէ, եթե կա արսենյան գյունգյուլի կարգի բարեկամ՝ մյուս բոլոր բարեկամների գործը կանի:

Գուցե հենց սա է փաշինյան նիկոլի խաղաղության խաչմերուկի կամ «հավերժ խաղաղության» գաղափարի հիմնաքարը:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

https://eadaily.com/ru/news/2024/10/19/armyanskiy-priem-v-azerbaydzhanskiy-prazdnik-i-nadezhdy-posla-gurgena-arsenyana-obzor?fbclid=IwY2xjawGAjY1leHRuA2FlbQIxMAABHcVIBcYTLww4LxSFs7JyC9dg8T-8Hos9NWiYORPSqdDhUZhapoeQQjADAA_aem_BpKM9eU0UowcbwS1lBQgYA

Դիտվել է՝ 61043

Մեկնաբանություններ