Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում ՝ նուռ հավաքելով, բաղչագո՞ղ էիր գնացել

Ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում ՝ նուռ հավաքելով, բաղչագո՞ղ էիր գնացել
22.10.2024 | 18:09

Նիկոլիստներից մեկը քիչ առաջ ԱԺ-ում, Արցախի մասին խոսելուց, ասում է՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել։

Դրան ասեք> բա «Ադրբեջանի տարածք »Նիկոլն իր որդուն ինչու՞ էր ուղարկել ծառայության։

Նիկոլն ի՞նչ գործ ուներ առանց Ալիեւի «խալխի երկրում» ինաուգուրացիա էր անում։

Ո՞վ էր Նիկոլին ու ՔՊ-ականնեդին թույլ տվել Շուշիում քոչարի պարել։

Այնպես էր պարում, կարծես ինքն էր ազատագրել Շուշին։

Նույն Նիկոլն ինչու՞ էր «Ադրբեջանի տարածքը» հռչակում Հայաստան։

Ինչու՞ էիք «Ադրբեջան» թեյախմության հրավիրում Ադրբեջանի փոխնախագահին։

Դա ի՞նչ էտիկետի խախտում է։

Ինչպե՞ս կարող է «հարևանը»«տանտիրոջն» իր սեփական տուն հրավիրել։

Դու ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռը ձեռքդ։

Բաղչագողությունը քրեորեն պատժվում է, սա գոնե գիտե՞ս։

Վաղը ձեր այդ հիմար հայտարարությունները կարող են հիմք հանդիսանալ ձեր շեֆի՝ Նիկոլի Բաքվի դատարանի առաջ կանգնելու համար, որպես «օկուպանտ», իսկ քեզ ու պաշտպանության նախարարին էլ, որպես Աղդամի բաղերից նուռ «յուրացնող»։

Ձեր մասին չեք մտածում՝ ջհանդամ, բայց Նիկոլին ինչու՞ եք «փուռը տալիս»։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 13816

Մեկնաբանություններ