«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Արևմուտքը խլելով ՌԴ-ից 300 միլիարդ, կկորցնի 2 տրիլիոնից մեծ գումար

Արևմուտքը  խլելով ՌԴ-ից 300 միլիարդ, կկորցնի 2 տրիլիոնից մեծ գումար
25.10.2024 | 13:48

ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն այսօր (24.10.2024-irates.am) հայտարարեց, որ «եթե արևմտյան երկրները սկսեն օգտագործել ՌԴ սառեցված ռեզերվները, մենք նույնը կանենք: Մենք ունենք ոչ բարեկամ պետությունների սառեցված ակտիվներ: Մենք պահում ենք այդ միջոցները մեր հաշիվներում և կօգտագործենք այդ ակտիվների շահույթները»:

Հիմա մի քիչ տխուր բան ասեմ բոլոր երկրների արևմտականների համար:

Քանի որ դրանք հիմնականում բութ են, դրանք կարծում են, թե, իբր, Ռուսաստանը սգում է իրենից գողացած ակտիվների համար: Ընդհակառակը, դա Վլադիմիր Պուտինի երազանքն է:

Ինչու՞:

Պարզ հաշվարկ. Արևմուտքը սառեցրել է մոտ 300 միլիարդ գումար, հիմնականում դա ՌԴ Կենտրոնական բանկի ռեզերվներն են, մի 5-6 պետական միլիարդ էլ մնացել է ամերիկյան ֆեդերալ արժեթղթերում: Գարնանը Պուտինի հրամանագրով սառեցվեց 217 միլիարդ դոլար, որը գեներացվել էլ Ռուսաստանում գործող ոչ բարեկամ երկրների ընկերությունների կողմից, իսկ այդ ընկերությունների շուկայական արժեքը, այլ կերպ ասած՝ կապիտալիզացիան, գերազանցում է 2 տրիլիոնը: Ստացվում է, որ Արևմուտքը խլելով ՌԴ-ից 300 միլիարդ, կկորցնի 2 տրիլիոնից մեծ գումար:

Եվ հետո այդ ընկերությունների սեփականատերերին արևմտյան կառավարությունները պատասխան են տալու, թե ինչու նրանք զրկվեցին իրենց հսկայածավալ ակտիվներից:

Հավելեմ, որ ՌԴ արտաքին պարտքը կազմում է մոտ 300 միլիարդ, որը, բնականաբար, չի վերադարձվի:

Հիմա, ո՞վ տուժեց արևմտյան իմաստուն սանկցիաներից: Պուտինն այսօրվա դրությամբ դրանցից խլում է առնվազն 10 անգամ ավելի ակտիվ: Էլ չխոսեմ ՌԴ տնտեսության կոլապսի մասին, որի վրա էյդքան հույս էին դրել Արևմուտքում, բայց որը, ցավոք, այդպես էլ երազանք մնաց:

ԱՄՆ ԿՀՎ կայքից կարող եք տեղեկանալ, որ Ռուսաստանը աշխարհի վեցերորդ էկոնոմիկայից դարձավ չորրորդը երկու տարում՝ առաջ անցնելով Ճապոնիայից ու Գերմանիայից: Նույն ԿՀՎ կայքն ասում է, որ 2023-ին ՌԴ էկոնոմիկան գրանցել է 3.6 տոկոս աճ, այնինչ արևմտյան գազանները զրոյին են հավասարվել, հազվադեպ է 1-1.5 տոկոս աճը, իսկ Գերմանիան զրկվել է իր ՀՆԱ-ի կեստոկոսից:

Մի խոսքով, Արևմուտքն իր ձեռքով Պուտինին 2 տրիլիոնից ավելի գումար է նվիրում՝ խլելով նրանից 300 միլիարդ:

Կարծում եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչը չի հրաժարվի նման նվերից:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 38337

Մեկնաբանություններ