Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

ՈՒկրաինական ծագում ունեցող SkyUp Airlines ավիաընկերությունը որոշել խայտառակվել Հայաստանում

ՈՒկրաինական ծագում ունեցող SkyUp Airlines ավիաընկերությունը որոշել խայտառակվել Հայաստանում
28.10.2024 | 15:50

ՈՒրեմն, սրանք իբր ավիաչվերթներ են իրականացնում Երևան-Շարմ էլ Շեյխ ուղղությամբ: Վերջին ավիաչվերթներից մեկը հետաձգվել է շուրջ 24 ժամով: Ըստ «պաշտոնական» վարկածի, հետաձգման պատճառը օդաչուի քնկոտությունն է: Ասում են, որ օդաչուն թռիչքից առաջ քնել է:

Որևէ մեկը չի վիճարկում, որ մարդը քնելու իրավունք ունի: Սակայն, ո՞վ ասաց, որ Երևան-Շարմ Էլ Շեյխ ավիաչվերթի օդաչուն պետք է քնելու իր իրավունքը հենց Երևանում իրագործի: Կամ` արդյո՞ք արդարացված է 24 ժամ տևողությամբ քունը:

Կարծում եմ` սա սովորական քուն չէր: Ենթադրում եմ` օդաչուի խոր և երկարաժամկետ քունը վերջինիս խմածության արդյունք է: Այս իմաստով, շատ լավ է, որ օդաչուն քնած է մնացել: Իսկ ավելի լավ կլինի, որ SkyUp Airlines-ի օդաչուները Հայաստանում քնելու փոխարեն ՈՒկրաինան պաշտպանեն: Հայաստանում առանց իրենց էլ քնածների պակաս չկա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4579

Մեկնաբանություններ