«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Այդ շանսն էլ չկորցնեք

Այդ շանսն էլ չկորցնեք
30.10.2024 | 12:52

Ինչու՞ է վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես ձգտում Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր:

Որովհետև այդ պայմանագրի կնքումը, կամ ավելի պարզ ասած` ինչ կատարվել է, ինչ արհավիրք թափվել է մեր

գլխին փաստաթղթավորելը, վարչապետին ու իր քաղաքական թիմին դարձնում է ընդհանրապես անխոցելի և զոդում է վարչապետական բազկաթոռին:

Նման փատաթղթի ստորագրումից հետո, մտքներիցդ հանեք, թե հնարավոր է Հայաստանում իշխանափոխությունը:

Անգամ, եթե Գաբրիել հրեշտակապետը միջամտի:

Ստացվել է մի իրավիճակ, որտեղ՝ Ալիևի այդ պայմանագրի ստորագրման բոյկոտը, դեռ իշխանափոխության շանս է թողնում հայաստանյան քաղաքական դաշտում:

Այդ շանսն էլ չկորցնեք...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ