Ադրբեջանում հերթական անգամ պահանջում են փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ «Ադրբեջանական հանրությանը լավ հայտնի է, որ Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ մեր երկրից: Մենք սպասում ենք Հայաստանից վճռական քայլեր այս հարցում։ Փաստարկները, որոնք մենք լսել ենք վերջին ժամանակներս Հայաստանի կողմից, մեզ չեն կարող բավարարել»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։                
 

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16
30.10.2024 | 14:10

(սկիզբը` այստեղ)

Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն Իրանին հարվածելու մասին և անցած շաբաթ գիշեր, ինչպես արդեն հայտնի է, զանգվածային հրթիռային հարված է հասցրել Իսլամական պետության տարածքում գտնվող բազմաթիվ ռազմական օբյեկտների:

Առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք Իսրայելի հարվածին ու դրա հետևանքներին, սակայն այժմ առաջնայինը և թերևս բոլորին հետաքրքրողը ոչ թե այն է, ինչ արդեն կատարվել է, այլ թե ինչ է սպասվում առաջիկայում: Այսինքն՝ Իրանն արդյոք պատասխան ու նախորդից շատ ավելի հզոր հարված կհասցնի՞ Իսրայելին, ինչին, անշուշտ, կհետևի Իսրայելի՝ հոկտեմբերի 26- ի հարվածից ավելի հզոր պատասխանը և Հայաստանի համար լուրջ սպառնալիքներ պարունակող տարածաշրջանային մեծ պատերազմը կդառնա անխուսափելի, թե՞ կորոշի չհարվածել Իսրայելին՝ հիշյալ պատերազմից խուսափելու նպատակով: Այս առումով կանխատեսումների փոխարեն կհենվենք արդեն իսկ հրապարակված տեղեկատվության վրա:

Թեհրանը պատրաստ է համաչափ պատասխան տալ, իր աղբյուրին հղում անելով, Իսրայելի հարձակումից գրեթե անմիջապես հետո հայտնել է Իրանի «Tasnim» լրատվական գործակալությունը: Միաժամանակ «Sky News Arabia» հեռուստաալիքը հայտնել է, թե Իրանը երրորդ երկրի միջոցով տեղեկացրել է Իսրայելին, որ չի արձագանքի հարձակմանը:

Ըստ իսրայելական «Axios» պորտալի, հրեական պետությունը երրորդ երկրների միջոցով Իրանին նախազգուշացրել է նախապատրաստվող հարձակման մասին և պահանջել չպատասխանել դրան՝ սպառնալով հակառակ դեպքում էլ ավելի հզոր հարված հասցնել:

Իսրայելական բանակային «Галей ЦАХАЛ» ռադիոյի հաղորդման համաձայն, իսրայելական բանակը կարծում է, որ Իրանը կարող էր պատասխանել 200 բալիստիկ հրթիռներով, սակայն որոշել է անմիջապես չարձագանքել: Իսրայելը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխանին ամերիկյան THAAD հակահրթիռային համակարգերի և AEGIS նավերի օգնությամբ:

Հիմա տեսնենք, թե ինչ են հայտարարել Իրանի համապատասխան պաշտոնյաները:

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հայտարարել է, որ Իրանին Իսրայելի հարվածը չի ազդել նրա պաշտպանական ներուժի վրա: Թեհրանում ՀԱՄԱՍ- ի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ Իրանը պահպանում է ուժն ու հզորությունը և հավելել, որ դիմադրությունը կշարունակի պայքարը մինչև վերջին շունչը և Երուսաղեմի ազատագրումը:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին հայտարարել է, որ Թեհրանն իրավունք ունի պատասխանել Իսրայելի հարձակմանը: Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ- ը երկար տարիներ փորձում է թուլացնել Իրանի ռազմական ուժը, ինչը Թեհրանը թույլ չի տա:

ТАСС- ի փոխանցմամբ, Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը Իսլամական Հանրապետությանը Իսրայելի հարվածից հետո հայտարարել է, որ Թեհրանի թշնամիների պատասխանը մտածված կլինի:

«Իրանի զավակները զոհաբերեցին իրենց կյանքը՝ պաշտպանելով իրենց հայրենիքի սահմանների անձեռնմխելիությունը։ Ցավակցում եմ բանակի քաջարի զինվորներին և իրավակարգի պահպանության ուժերի մարտիկներին, նրանց ընտանիքներին և հերոսական ժողովրդին: Իրանի թշնամիները պետք է իմանան, որ նրա մարդիկ առանց վախի, ոտքի կկանգնեն իրենց հողերը պաշտպանելու համար։ Իրանի պատասխանը ցանկացած հիմարության կլինի կշռադատված ու մտածված»,- գրել է նա X-ում (նախկին Twitter- ում):

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, «Аргументы и факты»– ի փոխանցմամբ , հայտնել է, որ Իսրայելը լուրջ սխալ է թույլ տվել՝ հարված հասցնելով Իրանի տարածքում: Այս մասին նա գրել է X հարթակում:

Խամենեիի խոսքով՝ իսրայելական կողմը սխալ հաշվարկ է կատարել Իրանի նկատմամբ և մինչ օրս չի գիտակցել Իրանի ժողովրդի իրական ուժը, նախաձեռնողականությունը և համերաշխությունը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վստահություն էր հայտնել, որ Թեհրանը «պետք է ձեռնպահ մնա Իսրայելի կողմից հարվածին պատասխանելուց»:

«Nour News» գործակալությունը մեջբերել է Խամենեի երեկվա հայտարարությունը. «Երկու գիշեր առաջ իսրայելական ռեժիմի կատարած չարագործությունը պետք չէ ո՛չ չափազանցնել, ոչ էլ նսեմացնել․.. Թե ինչպես իրանական ազգի ուժն ու կամքը կհասցվի իսրայելական վարչակարգին, կորոշեն պաշտոնյաները. պետք է արվի այն, ինչը համապատասխանում է ազգի և երկրի շահերին»:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ