ՈՒկրաինայում զինվորականների պակաս կա:
Եղածներն արյունաքամ են լինում:
Արևմտյան պետությունների հարկատուները կաշվից դուրս են գալիս, որպեսզի օգնեն ՈՒկրաինային:
Եվ մինչ ՈՒկրաինան կենաց մահու կռիվ է տալիս, ուկրաինական SkyUp Airlines ավիաընկերությունը խոպան է եկել Հայաստան:
Սրանք, իբր ավիաչվերթներ են իրականացնում դեպի Շարմ էլ Շեյխ: Եթե գնել եք սրանց ավիատոմսը, ապա պատրաստվեք անակնկալների: Լավագույն դեպքում, թռիչքը կհետաձգվի 18-20 ժամով, վատագույն դեպքում` կչեղարկվի: Դա էլ` հեչ:
ՈՒրեմն, սրանք անգամ ներողություն չեն ցանկանում խնդրել պատճառված անհարմարությունների համար:
Ասում են` թող յուրաքանչյուր ուղևոր մեզ անձնական նամակով դիմի, մենք նամակների բովանդակությունը կդիտարկենք:
Այլ կերպ ասած` սրանք նաև բեզատչոտնիկ են:
Իսկ ինչու՞ նաև:
Որովհետև, ողջամիտ կասկած կա, որ սրանք առաջին հերթին դասալիքներ են:
Հակառակ դեպքում, ի՞նչ գործ ունեն պատրաստված օդաչուները Հայաստանում այն ժամանակ, երբ ՈՒկրաինան օդաչուների կարիք ունի:
Այսպիսի բաներ, պարոն Վոլոդիմիր Զելենսկի (Володимир Зеленський):
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ